Իրանը ԱՄՆ-ից ստացել է անհրաժեշտ երաշխիքները երկու կողմերի միջև գերիների փոխանակման համաձայնագրի վերաբերյալ․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը Միացյալ Նահանգներից ստացել է անհրաժեշտ երաշխիքները երկու կողմերի միջև գերիների փոխանակման՝ վերջերս ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ, որը ներառում է նաև միլիարդավոր դոլարների իրանական արտաքին ակտիվների ազատում։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին, գրել է IRNA-ն։
Թեհրանում կայացած մամուլի ասուլիսին Քանանին նշել է, որ գերիների փոխանակման և Իրանի սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ նոր համաձայնագիրը Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկամյա բանակցությունների արդյունք է եղել:
«Իրանը ԱՄՆ-ից ստացել է այդ համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ երաշխիքները»,- ասել է նա։
Նա հավելել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմը լուրջ ուշադրություն է դարձրել Իրանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվել։