Իրավապահ մարմինները կարող են համարել սա հանցագործության մասին հայտարարություն․ Կարեն Քոչարյան
BLOGԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Snoop Dogg-ի համերգի տոմսերի գներն են 37400, 28600 և 17600 դրամ: Միջին գինը կազմում է մոտ 28000 դրամ (72 դոլար): Կառավարությունը համերգի կազմակերպման համար հատկացրել է 6000000 դոլար: Որպեսզի կազմակերպիչները և պետությունը գոնե դուրս գան զրոյի վրա, պետք է վաճառվի 83000 տոմս: Հրազդան մարզադաշտի խոտածածք հատվածի և վազքուղու ընդհանուր մակերեսը մոտ 10000 քառակուսի մետր է (այդ հատվածում են լինելու հանդիսատեսները): Եթե ենթադրենք, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու (ինչը պրակտիկորեն անհնար է և դրա ապացույցը անցյալ տարվա 50 Cent-ի երևանյան համերգն է, որին ներկա եղել առավելագույնը 10000 հանդիսատես), ապա մարզադաշտում կտեղավորվի առավելագույնը 40000 հանդիսատես: Հաշվի առնելով համերգի պաշտոնական կայքում ներկայացված տոմսերի գները, 40000 հանդիսատեսի պարագայում առավելագույն հասույթը կկազմի 3000000 դոլար: Այսինքն՝ կառավարության տրամադրած 6000000-ի ուղիղ կեսը: Եթե հաշվի առնենք, որ, թե երգչի հոնորարը և, թե ձայնային և լուսային սարքավորումների վարձակալության գումարները շատ հեռու են անգամ 3000000 դոլարից, կարելի է գալ ընդամենը երկու եզրակացության
1. Կամ կառավարական մասշտաաբով կատարվում է փողերի լվացում
2. կամ, ինչ որ մեկը 50տոկոսով փայ-«ատկատ» է պահանջել: Հաշվի առնելով, այսինքն այս իշխանության մեջ նոր «ՄԻՍՏԵՐ 50%» է հայտնվել:
Իրավապահ մարմինները կարող են համարել սա հանցագործության մասին հայտարարություն:
Շնորհակալություն ուշադրության և համբերության համար:
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



