«Աերոֆլոտ»-ն անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել Է Շերեմետեւո-Երեւան չվերթը
SOCIETY«Աերոֆլոտ» ընկերությունը անբարենպաստ եղանակի պատճառով հունվարի 12-ին հետաձգել Է Շերեմետեւո-Երեւան չվերթը: Նախատեսվում Է, որ այն կիրականացվի հունվարի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:05-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես նշում Է LifeNews-ը, ձյան առատ տեղումները եւ քամու ուժգնացումը ճշգրտումներ են մտցրել Մոսկվայի ավիահանգույցների աշխատանքի ռեժիմում: Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել 14 ներքին ու արտաքին չվերթներ, այդ թվում՝ դեպի Ստամբուլ, Փարիզ, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն, ինչպես նաեւ Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ եւ Ռուսաստանի այլ քաղաքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



