Հայ ձյուդոյիստները պայքարում են Օլիմպիական ուղեգրերի համար
SPORTՀայ ձյուդոյիստներն Ավստրիայում մասնակցում են Օլիմպիական հավաքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին սկսվելու են վարկանիշային մրցաշարերը: Օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար պայքարում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը եÖ ‚ Ժաննա Ստանկեւիչը:
Հովհաննես Դավթյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը: Մրցաշարում լավ արդյունք ցուցադրելու դեպքում նա կարող է ապահովել իր մասնակցությունը 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Ժաննա Ստանկեւիչն ու Ֆերդինանտ Կարապետյանը ելույթ կունենան բոլոր նախատեսված մրցաշարերում, որպեսզի հասցնեն վաստակել միավորներ ու բարելավեն իրենց դիրքերը:
Ուսումնամարզական հավաքին, բացի հայ ձյուդոիստներից, ներկա են տարբեր երկրներից ժամանած շուրջ 400 մարզիկներ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



