Նավթի համաշխարհային գները նախօրեի անկումից հետո աճ են գրանցել
ECONOMICSՆավթի համաշխարհային գները աննշան աճել են այն բանից հետո, երբ նախօրեին գրանցել էին վերջին 10 շաբաթների ամենացածր ցուցանիշը։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0.35 տոկոսով եւ կազմել 32.23 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի գները աճել են 0.07 տոկոսով եւ կազմել 57.00 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նավթի գների անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ մեկ շաբաթում նավթի կոմերցիոն պաշարները անսպասելի աճել են 2.4 մլն բարելով եւ կազմել 465.4 մլն բարել։ Վերլուծաբանները կանխատեսում էին պաշարների նվազում մինչեւ 461 մլն բարել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



