Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 77 ռուբլին
ECONOMICSՄոսկվայի բորսայում հունվարի 12-ին սակարկությունների սկսվելուց հետո ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 83 կոպեկով եւ կազմել 77,04 ռուբլի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով 77 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 1,07 ռուբլով՝ մինչեւ 83,85 ռուբլու նշագիծ: Սակայն արդեն Երեւանի ժամանակով ժամը 11:15-ին դոլարի փոխարժեքը աճը կրճատել Է մինչեւ 7 6,68 ռուբլու, իսկ եվրոյինը՝ մինչեւ 53,53 ռուբլու նշագիծ:
Ինչպես նշել Է «Օլմա»-ի առաջատար վերլուծաբան Անտոն Ստարցեւը, արտաքին ֆոնն առայժմ լավատեսության հիմքեր չի տալիս: «Շարունակվում Է նավթի գների անկումը, «Բրենտի» ֆյուչերսները վաճառվում են բարելի դիմաց 31 դոլարից ցածր գնով: Էներգակիրների շուկայի անբարենպաստ իրադրությունը բացասական ազդեցության գործոն Է մնում ռուբլու փոխարժեքի դինամիկայի համար»,- պարզաբանել Է փորձագետը:
Հունվարի 12-ին Լոնդոնի ICE բորսայում 2016 թվականի փետրվարի մատակարարման «Բրենտ» մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքն իջել Է 2,85 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 30,65 դոլար:
ՎՏԲ 24 բանկի վարչության պրեզիդենտ-նախագահ Միխայիլ Զադոռնովը կանխատեսում Է, որ ռուբլու փոխարժեքը կկայունանա 2016 թվականի առաջին եռամսյակի վերջին: «Ըստ իս, առաջին եռամսյակի վերջին մենք ավելի ուժեղ ռուբլի կտեսնենք, քան հունվարի 11-12-ին»,-նշել Է նա: