Իսրայելում ցույց է տեղի ունեցել Լաչինի միջանցքի և Արցախի ապաշրջափակման հարցով (տեսանյութ, լուսանկարներ)
POLITICSՀրեա մտավորականության և Իսրայելի հայերի ներկայացուցիչները առավոտյան ժամը 11-ին հավաքվել են Երուսաղեմում՝ ԱԳՆ շենքի մոտ՝ Իսրայելի հանրապետության, արտգործնախարար Էլի Կոենի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Լաչինի միջանցքի և Արցախում 120 հազար մարդու շրջափակման խնդրի վրա։
Հայաստանի և Արցախի դրոշներով մոտ 30 հոգի բարձրախոսով վանկարկել են «Կանխել նոր ցեղասպանությունը», «Բացել Լաչինի միջանցքը» կարգախոսները։ Ակտիվիստները ելույթ են ունեցել եբրայերեն, ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով։
Հանրահավաքի ընթացքում 3 ավտոմեքենաներով նրանց են մոտեցել Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչները, որոնք մի քանի հարց են տվել, լուսանկարվել և աջակցել հանրահավաքի մասնակիցներին։
Ցույցը տևել է մոտ մեկ ժամ։

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



