Գուցե դեպքը տեղի չունենա՞ր, եթե Համայնքը լիներ ոչ թե սոսկ վարչական միավոր, այլ՝ առաջին հերթին իր բնակչի հանդեպ սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույց․ Վիկտոր Մնացականյան
BLOGՎիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էս Էմոցիոնալ թոհուբոհում ուշադրությունից դուրս են մնում մի շարք խնդիրներ, որոնք, իմ կարծիքով, ընկած են այս իսկապես մեծ ու ցավալի, ես կասեի՝ ողբերգական դեպքի հիմքում։ Իսկ դեպքն իսկապես ողբերգություն է՝ իր պատճառներով ու հետևանքներով․․․
Մի կողմ թողնենք տվյալ ընտանիքի ներքին խնդիրներն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, բայց արդյո՞ք դրանք են կատարվածի միակ պատճառը։ Իսկ գուցե դեպքը տեղի չունենա՞ր, եթե Համայնքը լիներ ոչ թե սոսկ վարչական միավոր, այլ՝ առաջին հերթին իր բնակչի հանդեպ սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույց, եթե համատիրությունը կամ շենքի լիազորը տեղյակ լինեին խնդրահարույց բնակչից, եթե թաղային ոստիկանը տեղեկություն ունենար իր սպասարկած տարածքի բնակչի մասին, եթե ունենայինք բավարար թվով և պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողներ, եթե համայնքային իշխանության համապատասխան ստորաբաժանումը գոնե մի անգամ հիշեր նրանց մասին․․․ Այսինքն, մեզանում կարծես կտրված է ընտանիք- համայնք-հասարակություն շղթան՝ նրանք ապրում են իրարից առանձին և միմյանց անհաղորդ
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



