Պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնական հրապարակում
INTERNATIONAL NEWSՍտամբուլի կենտրոնական` պատմական շենքերով շրջապատված «Սուլթանահմեթ» հրապարակում հունվարի 12-ին տեղական ժամանակով մոտ ժամը 10:20-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել տրամվայի կանգառի մոտ, որտեղ այդ պահին գտնվել է գերմանացի զբոսաշրջիկների խումբը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ միջադեպի վայր մեծ թվով ոստիկաններ եւ շտապօգնության անձնակազմեր են ուղարկվել: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: Հայտնի է, որ պայթյունի հետեւանքով կան վիրավորներ: Նախնական վարկածով` պայթյունը կարող է իրագործել է մահապարտ ահաբեկիչը:
Պայթյունի պատճառով ոստիկանական մեքենա է շրջվել: Շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխում են հիվանդանոցներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



