Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Շվեդիա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Շվեդիա կատարած աշխատանքային այցի մասին։
«Առաջին տիկնոջ հետ աշխատանքային այց Շվեդիա։ Հանդիպումներ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, թագավոր Կառլ XVI-ի, թագուհի Սիլվիայի, խոսնակ Անդրեաս Նորլենի եւ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ։ Ուկրաինա-շվեդական լայն բանակցություններ։ Ես կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել Շվեդիային ազատության եւ անկախության մեր պայքարին աջակցելու համար։
Մեր առաջնահերթ խնդիրը ուկրաինացի զինվորների ամրացումն է երկնքում եւ երկրի վրա, երկկողմ համագործակցության զարգացումը, մասնավորապես պաշտպանական արդյունաբերությունում, Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը եւ ընդհանուր անվտանգությունը եվրատլանտյան տարածքում։ Մենք լիովին աջակցում ենք Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցության նրա ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ միասին կերաշխավորենք հուսալի խաղաղություն ողջ Բալթյան-Սեւծովյան-Ազովյան տարածաշրջանում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։