Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ԶՊՄԿ» ՓԲԸ
SOCIETYՔաջարանում ծանոթացա Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 մլն դրամ, որը հատլկացվել է պետբյուջեից:
«Քաջարանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման աշխատանքները: Կատարվել է դրանց 60%-ը։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 631,5 մլն դրամ, որի 30% -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից:
Այցելեցի նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ:
Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վերջինիս ղեկավարների հետ քննարկեցինք ռազմավարական զարգացման եւ արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը,
հարակից համայնքերի նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը եւ այլն»,- գրել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



