Երևանի ընտրությունները շատ կարևոր են լինելու, որովհետև դրանք ընտրություն են, թե ինչ ճանապարհով է գնալու ամբողջ հասարակությունը
VIDEO«Երևանի ընտրությունները շատ կարևոր են լինելու, որովհետև դրանք ընտրություն են, թե ինչ ճանապարհով է գնալու ամբողջ հասարակությունը։
Այն ապագան, որ առաջարկել է այսօրվա իշխանությունը, մեզ պետք չէ։
Այո՛, ես ճանաչում եմ Մեսրոպին ու Մանեին։ Եվ՛ տիկին Թանդիլյանի, և՛ պարոն Առաքելյանի հետ Արցախում և Հայաստանում այս երկու տարվա ընթացքում ճանապարհ ենք անցել, տեսել եմ, թե տարբեր իրավիճակներում նրանք ինչպես են իրենց պահում, նրանք ունեն սկզբունքներ, և ես նրանց վստահում եմ։
Ես աջակցելու եմ նրանց, կուսակցությանը, որն ունի գաղափար, որն ունի տեսլական։ Ես դրանք կիսում եմ։
Արցախն ու Հայաստանը մի աշխարհ են, մենք իրավունք չունենք տարանջատելու։
Ես ամեն ձևով աջակցելու եմ, որ Երևանի ընտրությունները լինեն քաղաքական, ռազմավարական և գաղափարական։ Մեր ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա պետք է շատ ուժեղ լինի, նրանք պետք է հրաժարվեն իրենց սխալներից»։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ-Տաթև տեսակամուրջի ընթացքում խոսել է սեպտեմբերի 17-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության և «Ապրելու երկիր» կուսակցությանն աջակցելու մասին։
Մանրամասները տեսանյութում․
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



