Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Ղարաբաղյան ճգնաժամի լուծումը խճճվել է չհամընկնող շահերի մեջ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Kommersant.ru-ն «Ղարաբաղյան ճգնաժամի լուծումը խճճվել է չհամընկնող շահերի մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խոչընդոտ է դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի համար։ Երևանը Բաքվին մեղադրում է տարածաշրջանի անմարդկային շրջափակման մեջ։ Ադրբեջանը հակադարձում է, որ շրջափակում չկա, Հայաստանն է, որ միտումնավոր քաղաքականացնում է մարդասիրական օրակարգը։ ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցի քննարկումը հստակորեն ընդգծեց տարածաշրջանի առանցքային խաղացողների շահերը, որոնք չունեն հատումներ փոխզիջման կետերում։ Դա բարդացնում է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված շարժումը։ Նիկոլ Փաշինյանը, գնահատելով օգոստոսի 16-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը, վստահություն է հայտնել, որ դա ավարտվել է հօգուտ Երևանի: Բաքվի ներկայացուցիչները, ինչպես միշտ, այլ կարծիքի են:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ով է ցանկանում իրական կայուն խաղաղություն, և ով է շարունակում խաղարկել «մարդասիրական աղետները»՝ ժամանակ շահելու և վրեժխնդրության դատարկ հույսերով: Համաշխարհային հանրության միաձայն կարծիքն այն է, որ ժամանակն է ներկայացումներից անցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության կոնկրետ մանրամասների քննարկմանը»,- Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Շահմար Մովսումովը։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը հետևողների համար կողմերի գրեթե երբեք չհամընկնող դիրքորոշումները նորություն չեն։ Այս դեպքում կարևոր է այն, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չի մեկնաբանել ՄԱԿ-ում քննարկման արդյունքները։ Փոխարենը դա արել են նրա օգնականն ու Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ալիևի արձագանքի բացակայությունը, ըստ երևույթին, պետք է ցույց տա, որ Բաքուն այնքան վստահ է, որ ճիշտ է, որ նախագահին պետք չէ շեղվել և դա ևս մեկ անգամ ապացուցել։ Մինչդեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որում քննարկվել է Ղարաբաղյան հիմնախնդիրը, ստացվել է ցուցադրական, և շատերի ելույթները չեն կարող շոյել Բաքվի ականջները։

Չինաստանը չեզոք է խոսել: Նրա ներկայացուցիչը, ի տարբերություն շատ այլ բանախոսների, մատնանշելով փոխզիջումներ գտնելու անհրաժեշտությունը, ոչ մի բառ անգամ չի ասել մարդասիրական ծանր իրավիճակի մասին։ Նյու Յորք ժամանած Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը, բնականաբար, վեճի մեջ են մտել։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների ելույթները եղել են հանգիստ ու խաղաղ։ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլ յանսկին ասել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ կարգավորման համար, անհանգստացած է միջանցքի արգելափակմամբ և պատրաստ է աշխատել այդ հարցի շուրջ «բոլոր պատասխանատու խաղացողների հետ, որոնք շահագրգռված են կարգավորել իրավիճակը և հասնել հայ-ադրբեջանական հաշտեցման»: Միաժամանակ նա նշել է, որ «խնդիրներն ամեն դեպքում պետք է լուծվեն Բաքվի և Երևանի միջև, և դրսից պարտադրված ոչ մի սխեմա և լուծում չի փոխարինի նրանց երկխոսությանը»:

ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, որը նախագահում էր նիստը, թեև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ «վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով», միևնույն ժամանակ մատնանշել է «բոլոր կողմերի ուղիղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»։ Եթե հաշվենք նրանց թիվը, ովքեր փաստացի քննադատել են Բաքվին և պահանջել, որ Ղարաբաղում հասանելի լինի այն ամենն, ինչ անհրաժեշտ է, ապա նրանք մեծամասնություն են կազմել։ Այդ տեսանկյունից Երևանին կարելի է հաղթող համարել։ ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Շահմարլին այդ կապակցությամբ մատնանշել է ԵՄ-ի անսովոր կոշտ արձագանքը։ «Մենք տարբեր արձագանքներ ենք տեսել։ Կա Արևմտյան Եվրոպայի դիրքորոշում, դա ԵՄ-ն է: Ֆրանսիայի դիրքորոշումը այլ է, այն վառ է, հայամետ, քննադատաբար է վերաբերվում Ադրբեջանին և միջանցքի փակմանը։

ԵՄ-ի դիրքորոշումն անսպասելիորեն կոշտ էր, երևի դեր է խաղացել Ֆրանսիայի դիրքորոշումը, որը, ըստ էության, Հայաստանի քաղաքական պաշտպանն է»,ասել է նա kommersant.ru-ին տված հարցազրույցում։ Իսկ Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին մատնանշում է մեկ այլ կարևոր նրբերանգ: «Քննարկման արդյունքը արդյունքի բացակայությունն է։ Ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, ոչ մի բանաձև, ուղղակի հավաքվեցին ու խոսեցին։ Նման դեպքերում Անվտանգության խորհրդի նախագահի կողմից ուղերձներ են լինում, բայց դա էլ չեղավ»,նշել է նա kommersant.ru-ի հետ զրույցում՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դա համարել իր հաղթանակը, բայց միայն ներհայկական դիսկուրսում, որտեղ նրան խիստ քննադատում են Ղարաբաղի հանձնման համար։ Արիֆ Շահմարլին կարծում է, որ ոչ մի բանաձև չի ընդունվել, քանի որ Բաքուն դրան «անհապաղ և կոշտ» կարձագանքեր։

Ադրբեջանը, նրա կարծիքով, կարող է նույնիսկ դուրս գալ ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Բրյուսելի հետ բանակցություններից: «Բաքուն ակնարկել է դա։ Դա հասկացել են բոլորը, և Արևմուտքը կցանկանար խուսափել դրանից։ ԱՄՆ-ը, կարծում եմ, մեծ դեր է խաղացել, որ ոչինչ չընդունվի։ Կարծում եմ՝ ճնշում են գործադրել թե՛ ԵՄ-ի, թե՛ Բրիտանիայի վրա, որպեսզի չլինի որևէ փաստաթուղթ: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները հասկացել է, որ Մոսկվան կա՛մ արգելափակելու է դա (այդ փաստաթուղթը), կա՛մ չի դառնա դրա լուծման մաս, և այդ դեպքում դա կամրապնդի Մոսկվայի դերը, որում ԱՄՆ-ը շահագրգռված չէ», - կարծիք է հայտնել նախկին դիվանագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest