Զելենսկին խնդրել է Հունաստանին պաշտպանել Ուկրաինայի հացահատիկային միջանցքը Սև ծովում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Հունաստանին պաշտպանել Ուկրաինայի հացահատիկային միջանցքը Սև ծովում։ Այս մասին նա հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսում, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, որպեսզի դրա աշխատանքը կայուն լինի, անհրաժեշտ է ամրապնդել օդային վահանը՝ դա կարևոր է սևծովյան միջանցքի և Օդեսայի համար։
Զելենսկին նշել է, որ ինքն արդեն առաջարկել է տարբերակներ, թե ինչպես կարելի է դա անել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան բանակցություններ է վարում ՄԱԿ-ի հետ՝ վերսկսելու ուկրաինական հացահատիկի արտահանումը Սեւ ծովով։
Անկարան ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հացահատիկի գործարքը վերականգնելու տարբերակներ է քննարկում։ Դիտարկվող տարբերակներից մեկը Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնելն է։