Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 29-ի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրացի փրկարարները սողանքի հետևանքով զոհված ևս մեկ մարդու մարմին են հայտնաբերել բարձրլեռնային Ռաչայի երկրամասի Շովի հանգստավայրում։
Տարերքի զոհերի ընդհանուր թիվը հասել է 29-ի:
Այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Օնի մունիցիպալիտետի աղետի գոտում իրականացվող որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ մարմին։ Այս պահի դրությամբ աղետի գոտում գտել են 29 մարմին, շարունակվում է ևս չորս մարդու որոնումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շովիում մասշտաբային սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, տուրիստական քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։
Ըստ նախնական տվյալների՝ սարերից իջել է ավելի քան 5 մլն խորանարդ մետր բնահող։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա։