Կործանված ինքնաթիռի ուղևորներից մեկը Եվգենի Մակարյանն է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռոսավիացիան հրապարակել է ՌԴ Տվերի մարզում վթարի ենթարկված բիզնես-ջեթի ուղևորների ցուցակը՝ Պրոպուստին Սերգեյ, Մակարյան Եվգենի, Տոտմին Ալեքսանդր, Չեկալով Վալերի, Ուտկին Դմիտրի, Մատուսեև Նիկոլայ, Պրիգոժին Եվգենի։ Անձնակազմի անդամներն են՝ Լևշին Ալեքսեյը՝ հրամանատար, Քարիմով Ռուստամը՝ երկրորդ օդաչու, Ռասպոպովա Կրիստինա՝ բորտուղեկցորդուհի։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացել է Տվերի շրջանում «Embraer» ինքնաթիռի կործանման հետևանքով։ Կործանված ինքնաթիռը պատկանում էր МНТ-Аэро ընկերությանը, որ մասնագիտացած է բիզնես-փոխադրումների ուղղությամբ:
Ինքնաթիռում եղել է 10 մարդ, 7-ը` ուղևոր և 3-ը` անձնակազմից: Հայտնաբերվել են նրանցից 8-ի մարմինները: Ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: