Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին․ պատճառը վերջինիս «հայամետ դիրքորոշումն» է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբին վերջինիս «հայամետ դիրքորոշման» համար։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տարածաշրջան իր այց շրջանակներում Բելգիայի ԱԳՆ ղեկավարն այսօր ժամանելու է Ադրբեջան։ Ավանդույթի համաձայն՝ Ալիևն ընունում է Բաքու ժամանած օտարերկրյա պետությունների ԱԳՆ ղեկավարներին, սակայն Հաջա Լահբիբի հայամետ դիրքորոշման համար նա որոշել է չընդունել նրան։
Ըստ տարածված հաղորդագրության՝ «Հայաստան կատարած իր այցի ժամանակ Լահբիբը հայտարարություններ է արել, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։
Հիշեցնենք, որ Բելգիայի ԱԳ նախարարը Հայաստան էր այցելել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կայացել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Բացի այդ, Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ։