Հայաստանն ու Արցախը կարիք ունեն ազգային ու պետականակենտրոն գաղափարների համար նույնիսկ բանտերից չխուսափած գործիչների. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ո՞վ ու ովքե՞ր պետք է գան Նիկոլից հետո։
Ակնհայտ է,որ նիկոլիզմը ցանկացած իշխանության նման ուշ, թե շուտ իշխանությունից հեռանալու է։
Իսկ հաշվի առնելով նիկոլիզմի ազգակործան ու կապիտուլյանտ բնույթը,հեռացումը շատ ավելի արագ է լինելու:
Ո՞վ կամ ովքե՞ր պետք է փոխարինեն Նիկոլին եւ նիկոլիստներին։
Հաստատ ոչ ապաքաղաքական էլեմենտները։
Հաստատ ոչ պետական ու ազգային արժեքներից զուրկ տարրերը։
Հաստատ ոչ նիկոլիզմի դեմ պայքարին չմասնակցածները։
Հաստատ ոչ փողի մեռած օլիգարխներն ու դրսերում կասկածելի միլիոններ ու պալատներ «դիզածները»։
Հաստատ ոչ ժամանակին Նիկոլի ու նիկոլիստների կաբինետների շքամուտքում հերթ կանգնածները։
Հաստատ ոչ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների վեցնոցներն ու շահերի սպասարկուները
Հաստատ ոչ ձեռնոցի նմամ քաղաքական թիմ ու սկզբունք փոխողները։
Եթե սրանցից որեւէ մեկը նույնիսկ իր մտքում իշխանություն գալու հավակնություն ունի,ապա դեռ մեծ հարց է,թե ովքե՞ր են պետության համար ավելի վտանգավոր,նիկոլիստները՞,թե՞՝ սրանք։
Հայաստանն ու Արցախը կարիք ունեն ազգային ու պետականակենտրոն գաղափարների համար նույնիսկ բանտերից չխուսափած գործիչների։
Հայաստանն իրական ազգային-ընդդիմադիր առաջնորդության կարիք ունի ու ոչ թե տարբեր անկյուններում ծվարած լեգեոներների։
Հ.Գ. Ազատություն քաղբանտարկյալ ու ազգային-պետական գործիչ Արմեն Աշոտյանին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



