Միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ում հավաստել են, որ միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան ներկայում գտնվում Է Ժնեւում եւ շատ լարված հանդիպումներ Է անցկացնում իր թիմի հետ, որոնք նպատակամղված են հունվարի 25-ին նախապատրաստվելուն,- նշել Է նա:- Եղել են տարբեր հայտարարություններ, դրանցից ոմանք դրական են, մյուսները՝ ոչ: Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ ըստ իմ ունեցած վերջին տեղեկատվության՝ միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին»,- ընդգծել Է Ֆաուզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



