Աֆղանստանի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետության» 18 զինյալների
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի ճակատային ավիացիան անցած մեկ օրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 18 զինյալների է ոչնչացրել Նանգարհար նահանգի տարածքում: ԻՊ զինյալների դիրքերի վրա օդային գրոհների արդյունքում ոչնչացվել է նաեւ բարձունքներից մեկի վրա տեղադրված խոշոր տրամաչափի զենիթային թնդանոթը: Այդ մասին այսօր հայտնել են պակիստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով աֆղանյան պաշտոնական դեմքերին:
Աֆղանստանի անվտանգության ուժերը արդեն մի քանի ամիս է պայքարում են այս տարածքում գործող ԻՊ խմբավորման զինյալների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



