Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Վերջն էլ, ցավոք, դեռ չի երևում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ պատահական մեկը «հեքիաթային» տարբերակով հանկարծ դառնում է պետության ղեկավար, այդ երկրում կյանքը վերածվում է շարունակական մղձավանջի, իսկ պետությունն էլ հայտնվում է կործանման վտանգի առաջ: Դա է հուշում Հայաստանի փորձը, առնվազն վերջին 3՝ «հետպատերազմական» տարիներին: Սա՝ ընդհանուր առմամբ: Իսկ մասնավորապես...

«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Սա ի՞նչ էր. հին օրերի հանգվույն՝ սեփական թերթի թռուցկաժողո՞վ, թե՞ այնուամենայնիվ, կառավարության նիստ է: Ի՞նչ հավաստի տեղեկություններ...

Այդ ամենը հետախուզական կառույցների աշխատանքի արդյունքում հստակեցված տեղեկատվությո՞ւն է՝ թշնամական ծրագրերի մասին, թե՞ գուժկան մտադրությունների անոնս, նախազդ: Կարճ ասած՝ Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության համար թիվ մեկ պատասխանատուն որպես ի՞նչ է նման «հավաստի տեղեկություններ» բարձրաձայնում կառավարության նիստում: Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով է նա դա անում: Հայտարարում է, որովհետև արդեն այդ «հավաստի տեղեկության» մեջ նշված վտանգը չեզոքացնող քայլերի՞ է դիմել, թե՞ պարզապես «հոգեբանորեն» նախապատրաստում է հանրությանը Արցախի հայաթափմանը: Չնայած, կներեք, ի՜նչ վտանգ չեզոքացնելու մասին ենք խոսում մի անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում, որը բառ առ բառ հայտարարում է հետևյալը. «Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»:

Ու բառացիորեն մի քանի վայրկյան հետո՝ նույն ելույթի վերջում, նույն անձը նման բան է ասում. «Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»: Ախր, ի՛նչ գրողի տարած «խաղաղության օրակարգ», երբ հենց նոր ինքդ ասացիր, թե ինչ է անում թշնամին, ինչու է դա անում, ինչ նպատակադրում ունի, դեռ մի բան էլ՝ քեզ «հավաստի տեղեկություններ» են հասել, որ Արցախի կոնկրետ հայաթափման դժոխային ծրագիր կա՝ ելնողներին ելք տալ, բայց չթողնել մտնել երկիր: Իմիջիայլոց, որպես ի՞նչ կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը կառավարության բաց նիստում, ի լուր բոլորի, այդ թվում ու առաջին հերթին՝ ի լուր մեր թշնամու, հայտարարում, կոնկրետ թվերով տեղեկացնում՝ Արցախի քանի բնակիչ է այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվում՝ չկարողանալով վերադառնալ տուն: Արցախի հազարավոր բնակիչների մասին այս կոնկրետ տեղեկությունները հրապարակելու իմաստը ո՞րն է:

Չէր կարելի՞, օրինակի համար՝ ասել «հազարավոր», առանց թշնամուն կոնկրետ տեղեկություններ մատուցելու: Ամենից կարևորը. Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին այդ ի՞նչ նոր առաջարկներ է փոխանցել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի» վերաբերյալ: Բա ժողվարչապետ էիր, բա ասում էիր, թե ինչ լինի՝ գալու ես հրապարակում ասես... Ո՞ւմ է Փաշինյանը հարցրել, ումի՞ց է համաձայնություն ստացել այս կամ այն առաջարկի վերաբերյալ, որ փոխանցել է Ալիևին: Միգուցե Փաշինյանի «նոր առաջարկներում» գրված է, որ 200 հազար ադրբեջանցի «վերադարձի» կեղծ օրակարգի տակ գալիս է բնակվելու Հայաստա՞ն:

Ի՛նչ իմանաս, եթե Փաշինյանը «առաջարկները» թաքուն է պահում, չի հրապարակում, այլ պարզապես փոխանցում է Ալիևին: Ի՜նչ «խաղաղության նոր առաջարկ»: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրից» է խոսում, ուրեմն մի նոր աղետ ու կորուստ է նախապատրաստվել Հայաստանի ու հայության գլխին: Արդեն երեք տարի այդ ռեժիմի ու մղձավանջի մեջ ենք: Վերջն էլ, ցավոք, դեռ չի երևում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign