Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ակո՜ւնք իմաստության... ոնց էլ գլխի ընկավ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության վերջին նիստում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանճարեղ հայտարարություն արեց: ՔՊ-ի ղեկավարը մասնավորապես նկատեց. «Առանց առաջին և երկրորդ երեխան ունենալու, հնարավոր չէ երրորդ և չորրորդ երեխան ունենալ»: Այո, Նիկոլ Փաշինյանն ուղղակի հիացնում է իր կուռ տրամաբանությամբ, և շատերի համար գաղտնիք է մնում, թե նա ո՞նց գլխի ընկավ, ի՜նչ հունարով արտածեց այդ հանճարեղ, մինչ այժմ չլսված տրամաբանական անվիճելի հետևությունը: Այդպես էլ ուզում ես ասել՝ ակո՜ւնք իմաստության: Եթե ավելի լուրջ (որքանով դա հնարավոր է), ավելի շատ ուշադրություն գրավեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքի և սոցհարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի ինքնագովաբանական, կառավարափառաբանական ելույթը:

Ներկայացնելով վիճակագրական կոմիտեի տված տվյալները՝ հայտարարեց, թե՝ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների թվով 2005 թվականից սկսած (իսկ մինչ այդ ուղղակի չկա վիճակագրություն) ունենք ռեկորդ: «Այսինքն, 2022 թվականի ամփոփմամբ Հայաստանում ծնվել է 11956՝ 3-րդ և հաջորդ երեխա։ ...Այսինքն՝ միայն 5 տարվա մեջ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների 50 տոկոս աճ ունենք»,-նիստում հայտարարեց փոխնախարարը: Եվ, որպես ինքնագովասանքի կուլմինացիա, նա նշեց. «Միանշանակ կարելի է փաստել, որ կառավարության կողմից վերջին 5 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը, հատկապես 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան կապակցությամբ, բավականին արդյունք են տվել»:

Թվում է՝ մարդը դրական բան է ասում՝ դրական երևույթի վերաբերյալ: Բայց իրականում սա ցինիզմ է, որովհետև խոսում է վերջին 5 տարում հազարավոր երեխաների «գլուխ կերած», մի ամբողջ սերնդի լավագույն հազարավոր երիտասարդների մահվան մատնած, Եռաբլուրը բազմապատկած իշխանության ներկայացուցիչը: Սա՝ մեկ: Երկրորդը՝ մեծ աղետներից, ողբերգություններից հետո, որպես կանոն, արձանագրվում է «բեյբի բում»՝ ծնելիության աճ: Սա համամարդկային երևույթ է: Օրինակ՝ 1988-ի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանում նման երևույթ արձանագրվել է՝ 1989-90 թվականներին: Այսինքն, այստեղ որևէ կառավարություն ուղղակի կապ, մեղմ ասած, չունի: Երրորդ՝ Փաշինյանի իշխանությունը, զոհվածների ծնողների բնական ցասումը մեղմելու, զոհվածների ծնողների «սիրտը շահելու» հաշվարկներով, թաքցնելու բան չէ, որոշակիորեն խթանում է, որ որդեկորույս ընտանիքներում նորից երեխա ունենան:

Չենք ցանկանում այդ երևույթի այլ կողմերին անդրադառնալ, շատ նուրբ հարց է: Բայց եթե զուտ վիճակագրորեն խնդրին մոտենանք, ապա դա ևս ազդել է փոխնախարարի ներկայացրած գովաբանական տվյալների վրա: Այսինքն, իրենց արկածախնդիր (եթե ավելին այստեղ չասվի) «քաղաքականությամբ» հազարավոր լուսավոր տղաների մահվան են մատնում, հետո զոհվածների ծնողներին «խթանում» են էլի երեխա ունենալ, հետո գլուխ են գովում, թե՝ տեսեք, ծնելիության ցուցանիշն աճել է: Իսկ մահերը՝ հե՞չ, անցա՞վ, գնա՞ց, մոռացա՞նք... Չորրորդ՝ չմոռանանք նաև, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստան եղել է բնակչության նկատելի ներհոսք թե՛ Ռուսաստանից, թե՛ ասիական երկրներից, մասնավորապես՝ Հնդկաստանից, հիմնականում վերարտադրողական տարիքի անձանց տեսքով, ավելին՝ ռելոկանտների մեծ մասը երիտասարդ ընտանիքներ են:

Պարզ է, չէ՞, որ վիճակագրությունը նրանց երեխաների ծնունդներն էլ է ներառում: Բայց, դե, փաշինյանական իշխանության համար կարևորը «փուչիկ» լինի՝ փչեն, ինչպես ասվում է, միանշանակ ու աներկբա:

Ա.Հ.

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference