Yerevan, 06.December.2025,
00
:
00
BREAKING


«Տղեն պետք է ծառայի, որ տղամարդ դառնա». կրտսեր սերժանտ Պողոս Սարգսյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն «վերադարձել» չորսուկես ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պողոսը բնավորությամբ շատ համեստ երեխա էր, աշխույժ էր ու միևնույն ժամանակ ենթարկվող: Փոքրուց գիտեր թույլատրելիի իր սահմանը, գիտեր, թե որտեղ ու ինչ կարելի է անել ու ինչ՝ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսի մայրիկը՝ տիկին Արփինեն:

Պողոսը ծնվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ դպրոց է հաճախել և այստեղից էլ մեկնել զինծառայության: Դպրոցական տարիներին Պողոսը լավ առաջադիմություն ուներ: Մայրիկն ասում է՝ ցանկացած միջոցառման մեջ ներգրավված էր, առաջիններից մեկն էր: «Մաթեմատիկայի, ֆիզիկայի ու ինֆորմատիկայի հանդեպ սեր ուներ: Դպրոցն ավարտելուց հետո միասնական քննությունները հանձնեց և ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ինֆորմատիկայի բաժինը: Ընդունվեց, բայց ուսանող լինել չհասցրեց, քանի որ նույն տարվա ամռանը զորակոչվեց ժամկետային զինծառայության: Ցանկանում էր ծրագրավորող դառնալ: Առհասարակ շատ նպատակներ ուներ, որոնք բոլորն էլ անկատար մնացին»: Տիկին Արփինեն նշում է՝ որդին չէր խուսափում ծառայությունից, սիրով է մեկնել բանակ:

«Իր խոսքերն էին՝ տղեն պետք է ծառայի, որ տղամարդ դառնա»: Պողոսը բանակ է զորակոչվել 2019 թ.-ի հունիսի 13-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Խնձորեսկ: «Այնտեղից էլ հենց սեպտեմբերի 27-ին Պողոսին տարել են Ջրական»: Պողոսն ուներ կրտսեր սերժանտի կոչում, մարտական մեքենայի հաշվարկի հրամանատարն էր։ Ծառայության ընթացքում արժանացել էր «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի։ «Պողոսը ծառայել է մեկ տարի և երեք ամիս, ծառայության ընթացքից շատ գոհ էր, ընդհանրապես իրենից բողոք չենք լսել, երբեք չի ասել՝ այս մի բանից նեղվում եմ: Երկու վայրերում էլ՝ Արմավիրում և Խնձորեսկում, շատ սիրով ծառայել է: Սեպտեմբերի 27-ին իրեն մարտի դաշտ տարան, ու այդ փաստը Պողոսը մեզանից գաղտնի պահեց: Կռվի ամենաթեժ կետերում էր, բայց մեզ անգամ մեկ բառով չակնարկեց, թե որտեղ է:

Սեպտեմբերի 27-ին ցերեկային ժամի զանգահարեց ինձ՝ մա՛մ, ահավոր անձրև է եկել, լույս չունենք, հնարավոր է՝ կապ չլինի, հեռախոսս էլ զարյադկա չունի. որ չխոսենք, չանհանգստանաք: Խաբեց մեզ, հենց այդ ժամանակ իրենց արդեն տեղափոխում էին Արցախ: Խաբեց, որ չանհանգստանայինք: Պատերազմի սկսվելուց երեք օր էր անցել, զանգեց, ասացի՝ խնդրում եմ, ուղղակի տեղդ ինձ ասա՛, իմանամ, թե որտեղ ես: Կանխազգացումս ինձ չէր խաբում: Պողոսս հարցիս այսպես արձագանքեց՝ մա՛մ, մի՛ մտածիր, մի՛ անհանգստացիր, մենք Հայաստանի ու Արցախի սահմանի վրա ենք: Մեզ կռիվ չեն տարել: Բայց ընկերներին ասել էր, թե որտեղ է, ինչ վիճակում են»: Պատերազմի ընթացքում Պողոսը հասցրել է տարբեր վայրերում լինել՝ Իշխանասար, Արա լեռ, Ջրական և այլուր: «Իրենց անընդհատ ու տարբեր տեղեր են տեղափոխել: Իսկ դեպքը եղել է հոկտեմբերի 7-ին՝ Հավասլու գյուղի մոտ: ԲՄՊ-ին հարվածել է անօդաչու թռչող սարքը: Երեք հոգով են եղել ԲՄՊ-ի մեջ, երեք տղաներն էլ զոհվել են»: Երկու օր անց արդեն շատերն իմանում են, թե ինչ է պատահել:

«Չէին ասում, որ անօդաչուն հարվածել է, և երեխաները զոհվել են, ինձ խաբեցին, ասացին, որ պետք է գնամ, արյուն տամ, երեխես ծանր վիճակում է: Փաստորեն, խաբում էին, բոլորը գիտեին, բայց ինձ խաբեցին: Գնացինք, անալիզ հանձնեցի... Ու սկսեցինք փնտրել երեխուն, չորսուկես ամիս չէինք գտնում: Հետո փրկարարները կարողացել էին մտնել արդեն այդ հատվածը, որտեղ դեպքը եղել էր: Իրենց ԲՄՊ-ի համարը և մնացյալ տվյալները համադրելով՝ դուրս էին բերել երեխեքի մասունքները: 2021 թ.-ի փետրվարին նոր գտանք մեր տղային, իր զոհվելու փաստը նաև ԴՆԹ փորձաքննությունը հաստատեց»: Հիմա Պողոսը «տանն է»՝ Լեռնապար գյուղում: «Գյուղից մեկ զոհ էլ ունենք, և հիմա Պողոսն ու նա հուղարկավորված են կողք կողքի»: Իսկ նրա ընտանիքին ու հատկապես մայրիկին ուժ ու հույս տվողը փոքրիկ Մարիամն է, նա ծնվել է եղբոր զոհվելուց հետո, որ ապրեցնի ընտանիքին: «Մեծ աղջիկս ու թոռնիկներս, ապրեցնում են մեզ, ուժ տալիս պայքարելու: Եթե մեկ խոսքով ասեմ, ապա երեխաներս են ինձ ապրեցնողը՝ աղջիկներս և Պողոսս»:

Հ. Գ. - Պողոս Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է Մանկավարժական համալսարանի մեդալով: Համալսարանը գիրք է լույս ընծայել՝ ի հիշատակ պատերազմին մասնակցած իր ուսանողների: Այնտեղ պատմում են նաև Պողոսի մասին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club