Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Կա՞ն արդյոք որոշակի պայմանավորվածություններ. Արցախի պետականության ինտեգրումը կամ լուծարումը նույնիսկ քննարկման ենթակա չէ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasianet.org-ը «Ղարաբաղի շրջափակման հնարավոր թուլացման նախանշաններ կան» վերնագրով հոդվածում գրում է, որ հաղորդվել է, թե Ադրբեջանը թույլ է տվել Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մի քանի տասնյակ բնակիչների մեկնել Հայաստան ավելի քան երկու ամիս տարածաշրջանը խիստ շրջափակման մեջ պահելուց հետո։ Իրադարձությունների այս զարգացումը պատճառ է դարձել ենթադրությունների, որ Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Օգոստոսի 21-ին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը հաղորդել է «Ռուսաստանի անձնագրերով Լեռնային Ղարաբաղում բնակվող մինչև 60 հայերի» Հայաստան տեղափոխության մասին Լաչինի ադրբեջանական մաքսակետով, որը տարածաշրջանը կապում է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։

«Այդ մարդիկ աջակցում էին անջատողականությանը Ադրբեջանում,- ասել է Հանրային հեռուստատեսության թղթակիցը,սակայն ադրբեջանական կողմը նրանց հնարավորություն է տալիս ազատ և լիովին անվտանգ գնալ իրենց ուզած ցանկացած վայր»։ Լաչինի միջանցքը փակ է 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ ինքնահռչակ էկոակտիվիստները նստացույց արեցին այնտեղ՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարությանը մեղադրելով տարածաշրջանում «էկոսպանություն» իրականացնելու մեջ։ Ցույցերն ավարտվեցին ապրիլին այն բանից հետո, երբ Ադրբեջանը մաքսակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի մյուս ծայրում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ։ Թեև Ղարաբաղի բնակիչների մեծ մասը հրաժարվեց օգտագործել այդ մաքսակետը, քանի որ այդ քայլը կլինի տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, այնուամենայնիվ, այնտեղով որոշակի տեղաշարժ կար։ Ավելի ուշ՝ հունիսի 15-ին, Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակեց երթևեկությունը միջանցքով, ինչը զգալիորեն սրեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի հետ կապված։

Օգոստոսի 15-ին հաղորդվել է թերսնման հետևանքով մահացության առաջին դեպքի մասին։ Օգոստոսի 17-ին Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց իրավիճակը Լաչինի ճանապարհին և Ղարաբաղում։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ը կոչ են արել Բաքվին կատարել Միջազգային դատարանի փետրվարի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, անվտանգության խորհուրդը որևէ հայտարարություն կամ բանաձև չընդունեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես հերքում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչպես և ՄԱԿ-ում այդ երկրի դեսպան Յաշար Ալիևը։ Անվտանգության խորհրդի նիստում Յաշար Ալիևը նշել էր Ադրբեջանի Աղդամ քաղաքի միջոցով հումանիտար օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը, որն աջակցվել էր ԵՄ խորհրդի նախագահի և Ռուսաստանի կողմից, սակայն մերժվել էր Ղարաբաղի բնակիչների կողմից:

«Եթե Հայաստանն իրոք մտահոգված լիներ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար, ապա չէր առարկի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհն օգտագործել ապրանքներ հասցնելու համար Ղարաբաղի տարածաշրջան»,- ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը։ Այս պայմաններում էլ շրջափակման մասնակի վերացման մասին լուրն անակնկալ էր։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները նշում են, որ Ղարաբաղից հեռացածները Ռուսաստանի քաղաքացիներ են։ «Ադրբեջանում «ռուսական աշխարհի» պլանը ձախողվեց» վերնագրով խմբագրականում Report.az լրատվական գործակալությունը օգոստոսի 21-ին հայերի հեռանալը ներկայացրել է որպես ռուսական իշխանությունների դավադրության բացահայտում։

«Ղարաբաղում ձախողվեց այն խաղը, որ Ռուսաստանը խաղաց Վրաստանում և Ուկրաինայում։ Հայտնի է, որ Կրեմլը ռուսական անձնագրեր է բաժանել այդ տարածքներում բնակվող իրեն հավատարիմ քաղաքացիներին, իսկ հետո այդ երկրների տարածքում ստեղծել, այսպես կոչված, հանրապետություններ,- ասվում է հոդվածում,- սա կարելի է անվանել այն հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկը, որը Ռուսաստանը մղում է Ադրբեջանի դեմ»: Բացի դա, հոդվածում ևս մեկ անգամ հնչում է Բաքվի պահանջը, որպեսզի Ղարաբաղի հայերը «ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունն ու օրենքները»։ Հիշեցնենք, որ ժամանակին խոսվում էր այն մասին, որ ղարաբաղցի հայերը կդառնան Ռուսաստանի քաղաքացիներ, իսկ տարածաշրջանը կվերածվի յուրատեսակ ռուսական պրոտեկտորատի:

Օգոստոսի 21-ին հայկական ընդդիմադիր Pastinfo.am-ը հայտնել է, որ Ղարաբաղի իշխանությունները պայմանավորվել են Ադրբեջանի իշխանությունների հետ օգնություն տրամադրելու համար Աղդամի ճանապարհն օգտագործելու մասին, և որ երկու կողմերի ներկայացուցիչները մոտ օրերս կհանդիպեն Ադրբեջանի Բարդա քաղաքում, որը գտնվում է Ղարաբաղի մոտ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ հաղորդագրությունն ընդունել են որպես ազդանշան, որ համաձայնագիր է մշակվում Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։Օգոստոսի 22-ին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել Pastinfo.amին։ Նա ուղղակիորեն չի հաստատել կամ հերքել Բարդայում Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին լուրերը՝ ասելով միայն, որ Ղարաբաղը պատրաստ է Բաքվի հետ քննարկել հումանիտար հարցեր, բայց ոչ «Արցախի պետականության ինտեգրումը կամ լուծարումը»: Նա նաև նշել է, որ Աղդամը Ղարաբաղին կապող ճանապարհի բացումը պետք է տեղի ունենա Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի ճանապարհի բացմանը զուգահեռ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026