Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի վերջո, ե՞րբ ու որտե՞ղ է ստեղծվել առաջին պատառաքաղը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անհնար է ճշգրիտ ասել, թե երբ և ում կողմից է ստեղծվել առաջին պատառաքաղը: Այս խնդրում հետազոտողներից յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքը: Պղնձե պատառաքաղը հայտնի է եղել Մովսեսի և փարավոնների ժամանակներից։ Հնագետները հայտնաբերել են ոսկրե պատառաքաղ Ցիջյա հնագույն չինական մշակույթի բրոնզե դարում (մ.թ.ա. 2400-1900)։ Պատառաքաղ է հայտնաբերվել նաև Շան դինաստիայի (մ.թ.ա. 26002050) և դրան հաջորդող դինաստիաների դարաշրջանի դամբարաններում։ Հռոմեական Կայսրությունում հայտնաբերվել են բրոնզե և արծաթե պատառաքաղներ, ինչի մասին վկայում են ամբողջ Եվրոպայի թանգարանային բազում նմուշները։ Պատառաքաղի օգտագործումը տարբերակվել է ըստ տեղի ավանդույթների, սոցիալական կարգի և ուտելիքի բնույթի, բայց հիմնականում պատառաքաղներն օգտագործել են ուտելիքի պատրաստման և բաժանման համար։

Սկզբնապես պատառաքաղը եղել է երկու ատամով։ Ատամները եղել են ուղիղ, դրա համար էլ դրանք կարելի էր օգտագործել միայն ուտելիքը շարելու և ոչ թե քաշելու համար։ Չնայած նման հին նմուշների առկայությանը, առաջարկվող վարկածներից մեկի համաձայն, պատառաքաղների ստեղծման պատմությունն սկսվել է Մերձավոր Արևելքում՝ 9-րդ դարում: Բանն այն է, որ միրգ ուտելիս այն վերցնում և մաս-մաս էին անում պատառաքաղով, որպեսզի ձեռքերը չաղտոտվեն հյութով: Եթե հավատանք մեկ այլ վարկածի, պատառաքաղի պատմությունը սկսվել է 1072 թվականին Բյուզանդիայում: Սուրբ Պետրոս Դամիանին նկարագրել է ոսկյա երկու ատամ ունեցող պատառաքաղի օգտագործումը բյուզանդական արքունիքում տասնմեկերորդ դարում: Այդ սարքը հորինել է Իվերսկայայի բյուզանդական արքայադուստր Մարիան, որը կարծում էր, որ ձեռքերով ուտելը նվաստացուցիչ է: Նրա պատվերով պատրաստված առաջին պատառաքաղը եղել է ոսկուց և ունեցել է մարգարիտով զարդարված փղոսկրե բռնակ: 11րդ դարում պատառաքաղը հասել է Իտալիա:

Եվրոպայում պատառաքաղը լայնորեն կիրառվել է 14-րդ դարում, իսկ 17-րդ դարում այն դարձել է ճաշի ժամանակ բարձր խավին և վաճառականությանը պետք եկող պիտույք: Մինչև բնակչության շրջանում լայն տարածում գտնելը ուտելիս օգտագործում էին միայն դանակ և գդալ, կոշտ ուտելիքի խոշոր մասերը հաճախ վերցնում էին ձեռքերով: Հարուստ մարդիկ կարող էին ճաշի ժամանակ ձեռնոցներ հագնել, իսկ ճաշից հետո այն դեն նետել: Արիստոկրատները երբեմն նախընտրում էին ամեն ձեռքին վերցնել դանակ. մեկը՝ կտրտելու, մյուսը՝ ափսեից ուտելիքը բերանը տանելու համար: Հյուսիսային Եվրոպայում պատառաքաղը հայտնվել է ավելի ուշ: Առաջին անգամ այն նկարագրել է Թոմաս Կորիետոնը իր 1611 թվականի իտալական ճանապարհորդությունների մասին գրքում, սակայն Անգլիայում այն լայնորենն սկսել է կիրառվել միայն 18-րդ դարում:

Հետաքրքիր է, որ կաթոլիկ եկեղեցին հավանություն չի տվել պատառաքաղի օգտագործմանը՝ անվանելով այն «ավելորդ ճոխություն»: Այնուամենայնիվ, Անգլիայի և Գերմանիայի բնակչությունն սկսել է օգտագործել պատառաքաղ սկսած 18-րդ դարից: Այդ ժամանակվա պատառաքաղը արդեն ունեցել է չորս ատամ: Ի դեպ, կորացված ատամներով պատառաքաղը ևս հորինել են Գերմանիայում նույն ժամանակաշրջանում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts