Ավագանու ընտրություններն օգտագործեք և շպրտե՛ք Նիկոլին Կառավարության կաբինետից․ Թևանյան (տեսանյութ)
VIDEOՄենք այն ուժն ենք, որ ստանձնում ենք պատասխանատվություն՝ երկրում իշխանափոխություն իրականացնելու․ Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Դա անելու համար դաշինքին անհրաժեշտ է քաղաքացիների քվեն։ Թեւանյանն անթույլատրելի համարեց, որ իշխանությունները քնեցնեն այս ընտրությունները եւ այն վերածեն կենցաղային ընտրության։
«Ձեզ խաբում են՝ իբր այս ընտրությունները կենցաղային, տեղական ընտրություններ են միայն։ Բայց հաշվի առնելով, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը՝ համոզված ենք, որ Երեւանի ավագանու ընտրությունը կարելի է վերածել համապետական իշխանափոխության ընտրության»,-ասաց դաշինքի առաջնորդը։
«Մայր Հայաստան» դաշինքը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագրով է մասնակցում ընտրություններին։ Դաշինքը համոզված է, որ Արցախի 120 հազար մեր հայրենակիցները պաշարման մեջ են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ու Ալիեւի համաձայնության հետեւանքով։ Դա հանցավոր հակապետական համաձայնություն է, որի պատճառով վտանգվել է նաեւ ՀՀ գոյությունը։
«Մենք կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, ՔՊ-ին զրկել իշխանությունից Երեւանում եւ լծվել Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ծրագրին,-ասաց Անդրանիկ Թեւանյանը,-Ավագանու ընտրությունները կարող եք օգտագործել և շպրտել Նիկոլին Կառավարության կաբինետից։ Միացե՛ք, և «Մայր Հայաստան» դաշինքը խոստանում է ապահովել ամբողջական իշխանափոխություն նախ Երևանում, ապա՝ Հայաստանում»։
Ձայնը տալով քվեաթերթիկում N14-ին՝ «Մայր Հայաստան» դաշինքին, նրա համոզմամբ, հնարավոր կլինի ապահովել ամբողջական իշխանափոխություն։ «Միացի՛ր, որ փոխենք։ Քվեարկե՛ք Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, քվեարկե՛ք «Մայր Հայաստան» դաշինքի օգտին»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
3
Ucom Promotes Space Engineering Education
4
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
5
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day



