Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք․ Ռուբեն Վարդանյան
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք:
Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ:
Մարդասիրական ոլորտի մեր գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերությունն իր կայքում արդեն հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է. «Լիխտենշտայնի արքայազն Նորին Վսեմություն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված են սննդից ու դեղորայքից»:
Հիշեցնեմ, որ դեռևս դեկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամներն ու միջազգային մարդասիրական հանրության ղեկավարները կոչ էին արել հրատապ մարդասիրական օդային օգնություն կազմակերպել դեպի Արցախ:
Սա շատ վառ օրինակ է, որ միջազգային դերակատարները պատրաստ են իրական աջակցություն տրամադրել, եթե լիովին տեղեկացված լինեն Արցախում տիրող իրավիճակից: Այս իմաստով ակնհայտ է, որ տեղեկատվական ոլորտում մեր ամենօրյա աշխատանքն արդյունավետ է, և մենք բոլորս պետք է ավելի ու ավելի շատ ջանք գործադրենք, որ աշխարհն իսկապես գիտակցի, թե Արցախում հիմա ինչ է կատարվում, և ինչ կարող է անել նրանցից յուրաքանչյուրը: Դրա համար միջազգային լրագրողները պետք է հնարավորություն ունենան գալ և տեղում համոզվել, որ Արցախում ամենաիսկական մարդասիրական ճգնաժամ է և 120 հազար բնակչության ցեղասպանություն:
The press release is accessible through the provided link, available in six languages: https://docs.google.com/.../1aP1MxE.../edit
Մամուլի հաղորդագրությունը հասանելի է 6 լեզուներով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1aP1MxE.../edit
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



