Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 121 միլիարդ եվրոն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի պետական պարտքը հուլիսին աճել է 146,23 մլրդ գրիվնայով (3,66 մլրդ եվրո): Երկրի ֆինանսների նախարարության տվյալներով՝ հուլիսի 31-ի դրությամբ Ուկրաինայի պետական պարտքը կազմել է 4860,59 մլրդ գրիվնա (121,6 մլրդ եվրո)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ֆինանսների նախարարությունը հստակեցրել է, որ արտաքին պարտքին բաժին է ընկել այդ գումարի 68,29 %-ը կամ 3,319,19 միլիարդ գրիվնան (83 միլիարդ եվրո): Մնացած 31,71 %-ը կազմել է ներքին պարտքը` 1541,41 մլրդ գրիվնայի չափով (38,5 մլրդ եվրո):
Oրեր առաջ Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 1,5 միլիարդ եվրո վարկ՝ որպես օգնության հերթական փաթեթ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ միջոցները պետք է Ուկրաինային օգնեն՝ աջակցելու պետական մարմինների աշխատանքին և վերանորոգելու վնասված ենթակառուցվածքը։
Հատկացված միջոցները ներառված են վարկային ծրագրում, որը հաստատվել է 2022 թ. վերջին և նախատեսում է Կիևին, ընդհանուր առմամբ, մինչև 18 միլիարդ եվրոյի փոխանցում։ Այս ծրագրով նախատեսված է Ուկրաինայի կողմից 20 կետից բաղկացած պարտավորությունների կատարում, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և իրավական պետության կառուցումը։ Գումարի վերադարձը նախատեսված է 2033 թ.-ին և հաշվարկված է 35 տարվա համար։