Պուտինը չի մասնակցի Պրիգոժինի հուղարկավորությանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության արարողությանը Վլադիմիր Պուտինի չի մասնակցի, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահի ներկայությունը չի նախատեսվում», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ Կրեմլն այս պահին Պրիգոժինի հուղարկավորության վերաբերյալ ստույգ տեղեկություններ չունի։
«Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները», - եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան ՌԴ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը։
Ավիաաղետը տեղի է ունեցել Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում՝ Կուժենկինո բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Սանկտ Պետերբուրգ։