1-ամյա երեխան Ամանորի գիշերը սառել եւ մահացել է
SOCIETYՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել։ 1 տարեկան երեխան սառել եւ մահացել է Ամանորի գիշերը։ Ինչպես պարզվել է, երեխան տատիկի տանից դուրս է եկել գիշերը եւ չի կարողացել տուն մտնել, մնացել է բակում ու մահացել սառելուց։
Ամանորի գիշերը երեխայի ծնողները, իրենց երկու երեխաների հետ, եկել են տղամարդու մոր տուն՝ այնտեղ տոնելու Ամանորը։ Երբ որոշել են հետ գնալ իրենց տուն, մեկ տարեկան փոքրիկը քնած է եղել ու նրան թողել են տատիկի տանը։ Սակայն գիշերը փոքրիկն արթնացել է ու դուրս եկել տանից՝ դուռը բաց է եղել։ Սակայն տուն հետ մտնել փոքրիկին չի հաջողվել։ Նա սաստիկ ցրտին մնացել է դրսում, եւ սառելու հետեւանքով մահացել է։ Փոքրիկի դին հաջորդ օրը հայտնաբերել է նրա հայրը, որը եկել էր մոր տուն՝ փոքրիկին տանելու։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



