Ռուսաստանը Բրազիլիային մերժել է Պրիգոժինի մահվան հետաքննություն անցկացնել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ հետաքննել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի բիզնես-ջեթի վթարը, քանի որ ինքնաթիռը արտադրվել է բրազիլական ընկերության կողմից, սակայն Մոսկվան որոշել է ինքնուրույն ուսումնասիրել փաստերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Միաժամանակ, պարբերականը նշել է, որ ռուսական կողմը պարտավոր չէ համաձայնել Բրազիլիայի հետ համագործակցությանը, նրան միայն «խորհուրդ է տրվում դա անել»։ Բրազիլական կենտրոնի ղեկավար Մարսելո Մորենոն ասել է, որ հետաքննությանը մասնակցությունը կլինի հեռահար։
Ինչպես հայտնի է, օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։ Նա Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ կործանված ինքնաթիռի ուղևորների թվում եղել են գործարար Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը։
Տվերի մարզում ավիավթարի փաստով հետաքննություն է սկսվել։