Yerevan, 08.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արցախում հնարավոր է ձեռքի տակ եղած միջոցներով որոշակիորեն կառավարելի դարձնել էներգետիկ ճգնաժամը. մենք պատրաստ ենք աջակցել․ Հայկ Շեկյան

POLITICS

Փոխվել է թշնամու գործիքակազմը, բայց ոչ՝ նպատակները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գազատարի աշխատանքի խափանում, վթար ու պայթյուն, Արցախը սնուցող էլեկտրական լարերի վնասում, մի խոսքով՝ «էներգետիկ ահաբեկչություն». Արցախի էներգետիկ իրավիճակը հենց այս բնութագիրն ունի։ Ի՞նչ է կատարվում հիմա Արցախում և ինչպե՞ս է հնարավոր դիմակայել ճգնաժամային իրավիճակում, այս թեմայով զրուցել ենք Shtigen ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հետ։

- Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակն Արցախում, և ինչպե՞ս եք պատկերացնում էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն այնտեղ։

- Պատերազմից անմիջապես հետո թշնամին սկսեց նոր գործիքակազմ կիրառել, որը ոչ այլ ինչ է, քան էներգետիկ ահաբեկչություն։ Բացի կենցաղային անհաղթահարելի խնդիրներ ստեղծելուց, նրանց նպատակն է կաթվածահար անել բիզնեսը, մարդկանց զրկել աշխատանքից, այսինքն՝ կազմաքանդել տնտեսությունը, ամեն ինչ անել մարդկանց հոգեբանական և բարոյական առումով ճնշելու համար։ Վերջնական նպատակը մարդկանց կամքը կոտրելն ու ենթարկեցնելն է։

Նույնը 30 տարի առաջ էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը, և որին հետևեցին ջարդեր, կոտորածներ։ Նպատակը դարձյալ նույնն էր՝ վախեցնել, ահաբեկել ու հպատակեցնել։ Տարիների ընթացքում փոխվել է գործիքակազմը, բայց ոչ նպատակները։ Մենք, լինելով էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն, միգուցե ավելի արագ զգացինք, որ հումանիտար ճգնաժամն առաջին հերթին թակելու է էներգետիկ ոլորտի դուռը։ Դեռևս 2019-ին նախաձեռնեցինք «Արևային Արցախ» համաժողովը՝ համապատասխան ազդակները փոխանցելով թե՛ պետական կառույցներին, թե՛ գործարար համայնքին և թե՛ հանրությանը, որ պետք է օր առաջ անցում կատարել արևային էներգետիկային՝ այդպիսով ապահովագրելով մեր հայրենակիցներին էներգետիկ ահաբեկչության կործանարար հետևանքներից։ Պատերազմից անմիջապես հետո Արցախում գրասենյակ բացեցինք, այնուհետև սկսեցինք «Արևածագ Արցախում» նախագիծը, որի նպատակն է արևային տեխնոլոգիաների միջոցով հայկական երկրորդ հանրապետությունում էներգետիկ անկախություն հաստատել։

Ավելի քան 150 տուն և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը հայկական տարբեր կառույցների, անհատների նվիրատվությունների շնորհիվ մշտական տաք ջուր ունեն։ Մանկական կլինիկայում ինչ-որ չափով լուծված է նաև հոսանքի հարցը. կայան էլ ենք տեղադրել։ Ցավոք, շատ բան չհասցրինք անել, պատճառը բոլորիս դանդաղկոտությունն է. չեմ ուզում մատնանշել կամ տարանջատել որևէ մեկի։ Յուրաքանչյուրիս՝ և՛ Արցախի կառավարությանը, և՛ անհատներին, և՛ բիզնեսին, և՛ Հայաստանում կամ Սփյուռքում ապրող բարերարներին, թվում է, թե մենք պետք է ինչ-որ բան անենք այն ժամանակ, երբ մեզ է հարմար։ Իսկ իրականում մենք պետք է գործենք այս պահին ու այստեղ, պետք է 24 ժամ պայքարենք՝ վայրկյան չկորցնելով։

-Շրջափակման պայմաններում կա՞ն, արդյոք, Արցախում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու միջոցներ։

- Մենք չպետք է սպասենք ճանապարհի բացմանը և ոչ էլ մտածենք, որ այս իրավիճակը շուտով կհանգուցալուծվի հօգուտ մեզ։Դա մեծ մոլորություն է, թե շուտով ամեն ինչ լավ է լինելու։ Սա երկարատև պայքար է, որին պետք է յուրաքանչյուրս պատրաստ լինի։ Այնտեղ երիտասարդ ուժեր կան՝ ունակ, աշխատող. նրանց միջոցով և այստեղ բոլորիս օգնությամբ ճգնաժամային ամենասուր կետերում կարող ենք լուծումներ գտնել։ Ստեփանակերտի և այլ քաղաքների խիտ բնակեցված շրջանները էլեկտրական ենթակայանների ամենաթույլ կետն են հիմա, որովհետև հոսանքը միանալուն պես դրանք անմիջապես ծանրաբեռնվում են և վթարվում։ Պետք է մտածենք՝ ինչպես լուծենք խնդիրը ձեռքի տակ եղած միջոցներով։ Նույնը վերաբերում է գազամատակարարմանը. օրինակ՝ գյուղական համայնքներում հնարավոր է բիոգազ ստանալ՝ օգտագործելով գոմաղբը։ Ժամանակ չպե՛տք է կորցնել. առջևում ձմեռ է։ Մենք պատրաստ ենք աջակցել ինչով հնարավոր է՝ նախևառաջ գիտելիքի, ինչպես նաև ֆինանսական որոշակի միջոցների և գոտեպնդման միջոցով։

- Նախաձեռնել «Արևածագ Արցախում» նախագիծ այնպիսի իրավիճակում, երբ վաղվա օրն անգամ հայտնի չէ։ Ինչպե՞ս և ինչու՞ կայացրիք նման որոշում, որ սկսում եք առաջին հայացքից անիրատեսական թվացող նախագիծ։

- Պետք է հասկանանք, որ իրավիճակը կարող է լինել շատ ավելի վատ և շատ ավելի տևական։ Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե այստեղ Արցախի հարցն է, չարաչար սխալվում են. այստեղ հայության, հայ ազգի, Հայաստանի լինելիության հարցն է։ Եվ եթե մենք կարողանանք Արցախում ինչ-որ իմաստով ավելի լավ իրավիճակի հասնել, կունենանք հնարավորություն՝ ավելի ամուր դարձնելու մեր պետությունը։ Ուստի այստեղ սկզբի ու ավարտի հարց չկա, կա շարունակության և այդ շարունակության մեջ ավելի ամուր լինելու հարց։ Իսկ թե երբ ենք սկսել նախագիծը, ես կարող եմ այստեղ պատասխան հարցով Ձեզ դիմել՝ որքա՞ն ենք ուշացրել, որքա՞ն շուտ կարող էինք այդ ամենը սկսել և ի՞նչ արդյունքների կարող էինք արդեն իսկ հասած լինել։

Սա պարզապես ինչ-որ սարքերի տեղադրման կամ ինչ-որ համակարգերի մատակարարման ծրագիր չէ։ Այն ունի հոգեբանական մեծ շերտ՝ ուղերձ, որ մենք նեցուկ ենք կանգնում մեր եղբայրներին ու քույրերին, աշխատատեղեր ենք ստեղծում այնտեղ, և այն մարդիկ, որոնք հուսահատ վիճակում են, հասկանում են, որ իրենք մենակ չեն։ Ընդ որում, խոսքս վերաբերում է ոչ միայն Արցախում բնակվող, այլև Հայաստանում, Սփյուռքում գտնվող այն մարդկանց, ովքեր իրենց հարց են տալիս՝ լավ, ես ի՞նչ եմ անում կամ ի՞նչ կարող եմ անել։ Մենք նաև օրինակ ենք ծառայում, որ յուրաքանչյուրն իր տեղում կարող է մասնակից լինել համազգային խնդիրների լուծմանը՝ կատարելով արհեստավարժ, անձնվեր ու ազնիվ աշխատանք։ Եթե յուրաքանչյուրս իր ասպարեզում այսպես մտածի ու գործի, շատ բան կփոխվի։ Ինչպես ասում են, «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»։

- Շրջափակման պայմաններում ինչպե՞ս եք շարունակում նախագիծը։

- Շրջափակումն, իհարկե, իր փոփոխությունն է թելադրել նաև մեզ։ Սակայն մենք փորձում ենք այդ ամենին մոտենալ, այսպես ասած, վիրուսի հոգեբանությամբ՝ շատ արագ ադապտացվելով իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալով, որ այսպիսով մեր կենսունակության խնդիրն ենք լուծում. որքան ավելի արագ ենք ադապտացվում, այնքան ավելի կենսունակ ենք դառնում։ Այս մոտեցումը բնորոշ է ոչ միայն բիզնես միջավայրին, այլև հասարակություններին ու ազգերին։ Ուստի օրակարգային կարևոր հարց ենք համարում ձեռքի տակ եղած միջոցներով հնարավորինս կառավարելի դարձնել էներգետիկայի ոլորտը Արցախում, հնարավորինս զսպել անխնա և անհասկանալի սպառումը։ Այդ առումով շատ կարևոր է բնակչության՝ հատկապես իգական սեռի ներկայացուցիչների հետ աշխատանքը, քանի որ կենցաղային գործերով հիմնականում նրանք են զբաղվում։ Պարտադիր չէ, որ բոլորը հոսանքից շատ բան հասկանան, բայց նրանք պարտավոր են գիտակցել, որ էլեկտրաէներգիայի անխնա օգտագործման գինը վթարված ենթակայանն է, հնարավոր է՝ ինչ-որ մեկի կյանքը, կամ գուցե ամբողջ երկրի կայունությունը և այլն։ Հիշենք, օրինակ՝ համաշխարհային պատմության նմանատիպ դրվագները, չէ՞ որ սա աշխարհում առաջին դեպքը չէ, երբ էներգետիկ ահաբեկչություն է իրականացվում։ Մեզ թվում է՝ մենք ամենադաժան պայմաններում ենք հիմա հայտնվել, բայց վստահեցնում եմ՝ շատ ավելի դժվար ժամանակներ են եղել մարդկության պատմության մեջ։Օրինակ՝ 1941-44 թթ. Լենինգրադի շրջափակումը նման օրինակներից է, որը եղել է շատ ավելի ծանր։ Իհարկե, մարդկանց թիկունքին կանգնած է եղել մի մեծ, հզոր պետություն, բայց ամեն դեպքում կա պայքարի նման օրինակ, իսկ փորձը կրկնելը շատ ավելի հեշտ է, քան նորը ստեղծելը, ուստի մենք պետք է օգտվենք այդ փորձից։

- Ի՞նչ կարող է անել արցախցին հենց այս պահին էներգետիկ ճգնաժամը փոքր-ինչ մեղմելու համար։

- Այս պահին ձեռքի տակ եղած միջոցներով պետք է սպառումը սահմանափակել, ստեղծել լոկալ, յուրաքանչյուր տան համար էլեկտրաէներգիայի աղբյուր՝ լինի բիոգազի կայան, որը կարող է գյուղի «ուստան» էլ պատրաստել իր ավտոտնակում, հողմային փոքրիկ կայան կամ այլ տեխնոլոգիա։ Դա, իհարկե, անապատում մի կաթիլ ջրի է նման, որը, սակայն, կարող է էական խնդիր լուծել, եթե համատարած իրականացնենք։ Այսօրվա օրակարգը դա է, և մենք լծված ենք այդ օրակարգով աշխատանքին. մեր ընկերների հետ մենք փորձում ենք այդ գիտելիքի փոխանակումն իրականացնել, դիտարկել խնայողության, կառավարման ծրագրերը և աջակցել մասնագիտական առումով։

- Ե՞րբ «Արևածագ Արցախում» նախագիծը կհամարեք հաջողված։

- Շատ հարաբերական և հռետորական հարց է։ Եթե կարճատև, այսինքն՝ այս պահի օրակարգով նայենք, ապա նշածս էներգետիկ փոքր կայանների մասսայական տարածումն Արցախում մեզ համար որոշակի հաջողություն կնշանակի։ Իսկ ճանապարհը բացելու պարագայում Արցախում համատարած՝ մոտ 10 000 տնային տնտեսությունների համար արևային կայանների տեղադրումը կհամարենք նախագծի հաջողության գրավականը։ Եթե դրական ուղղությամբ և ազդակներով առաջխաղացում ապահովենք, մեր թիրախներն ավելի հեռուն ենք դնելու։ Սա երկարատև, հեռանկարային ծրագիր է մեզ համար, ուստի կես տարի կամ մեկ տարի անց հաստատ չենք ասելու, թե ծրագիրն ավարտում ենք։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games