Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանն իր հարյուր տոկոսանոց քաղաքական գործիչները չունի Քարերի երկրում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

zavtra.ru-ն «Ռուսաստանը հարյուր տոկոսով սեփական քաղաքական գործիչները չունի Քարերի երկրում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական սպեկտրը չի կարող որակվել ռուսամետ կամ հակառուսական լինելու խիստ չափանիշներով։ Հայկական կուսակցությունների ու շարժումների դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Եթե ինչ-որ կուսակցություն հակադրվում է Նիկոլ Փաշինյանին և աչքի չի ընկնում արևմտամետ կողմնորոշմամբ, ապա դա ոչ մի կերպ չի խոսում այդ կուսակցության՝ դեպի Ռուսաստան կողմնորոշման մասին։ Այնպես որ, ողջ աշխարհի քաղաքական հայությունը 2023 թվականի սեպտեմբերին կբախվի Երևանի համար վճռական ճակատամարտում. տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Ի տարբերություն Մոսկվայում կամ Փարիզում ապրող հայերի, երևանցիներն ուղղակի ընտրություններով չեն կարող ինքնուրույն քաղաքապետ ընտրել։

Օրենսդրության համաձայն, նախ՝ ընտրվում է ավագանի, որը Հայաստանի մայրաքաղաքի օրենսդիր ժողովն է։ Միայն դրանից հետո է քաղաքի ավագանին իր կազմից ընտրում ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետին։ «Փողոցային դեմոկրատ» Նիկոլ Փաշինյանը տեսականորեն պետք է երևանցիներին տար քաղաքապետի ուղղակի ընտրության հնարավորություն, սակայն նա արեց հակառակը, գործնականում անհնարին դարձրեց քաղաքապետի ուղղակի ընտրությունը։ Փաշինյանը դա արել է մի պատճառով: Այսօր միայն Հայաստանի ճակատագրի հանդեպ անտարբեր հայը Փաշինյանին չի անվանում հայ ժողովրդի կորցրած հույսերի վարչապետ, Հայաստանն ու Ղարաբաղը բախտի քմահաճույքին թողած խաբեբա, որը Հայաստանը գժտեցրեց Ռուսաստանի հետ։ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» անդամներին Հայաստանում անվանում են ռուսական ականջին անսովոր վիրավորական մականուններով։

Եթե այսօր լինեին Երևանի քաղաքապետի ուղիղ ու արդար ընտրություններ, ապա նրանք խլացուցիչ պարտություն կկրեին։ Իսկ եթե Փաշինյանը կորցնի Երևանը, ապա Հայաստանը դուրս կհոսի նրանց ձեռքերից: Փաշինյանի շրջապատը հույսը դնում է Փաշինյանին հավատարիմ, բայց նրա հետ ֆորմալ առումով չկապված անձանց Երևանի ավագանի անցկացնելու վրա, որն ի վերջո պետք է Երևանին «տա փաշինյանական քաղաքապետ»։ Երևանի ավագանու ընտրությունները ցուցիչ են, որ այսօր հայաստանյան մեծ քաղաքականությունում ոչ մի կերպ հնարավոր չէ ակնկալել խիստ գծային որոշումներ։ Սորոսը բոլոր շերտերով համախմբվել է Փաշինյանի շուրջ, բայց Փաշինյանի ընդդիմությունն էլ Արևմուտքի հետ կապված մարդկանց միավորում է։ Ռուսաստանն իր 100 տոկոսանոց վստահելի ներկայացուցիչները չունի հայկական մեծ քաղաքականության մեջ:

Բայց նույն կերպ Ռուսաստանը սեփականը չունի նաև Բաքվի և նախկին ԽՍՀՄ այլ մայրաքաղաքների քաղաքական շրջանակներում։ Միևնույն ժամանակ անգամ երևանյան սորոսականները, երբ նրանց դեմ տան պատին, կասեն, որ եթե անգամ Ռուսաստանի համար չեն գործել, գոնե հաստատապես Ռուսաստանի թշնամիներ էլ չեն եղել։ Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ 2018 թվականին զավթեց իշխանությունը, ի տարբերություն կիևյան ռուսաֆոբների, առերևույթ կտրականապես հրաժարվեց ռուսաֆոբիայից։ Բայց ներկայում, շատ հայերի կարծիքով, Նիկոլ Վովաևիչը շատ ավելի լավ է խոսում ռուսերեն, քան հայերեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan