Գրագետ հասարակությունն է քաղաքակրթության հիմքը, զարգացած ու առաջադեմ երկրի և պետության հիմնասյունը․ Մանե Թանդիլյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ։
Ու միայն որակյալ կրթությունը կարող է տալ մրցունակ գիտելիք, միայն ժամանակակից ու արդյունավետ կրթական համակարգն է ի զորու բացել դեպի հաջողություն տանող դռները։
Այսօր Գիտելիքի և դպրության տոնի խորհուրդն այն է, որ սովորել պետք է անընդհա՛տ, մի՛շտ ու յուրաքանչյուրի՛ս։
Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ դեռ մանկուց սերմանել սեր առ կրթություն, նրանց համար ապահովել կրթական այնպիսի միջավայր ու հաստատություններ, որտեղ սովորելն ապահով է ու անվտանգ, հաճելի ու հետաքրքիր։
Սեպտեմբերի 1-ը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի դպրոց, դեպի ԲՈՒՀ՝ բացահայտելու նորն ու հետաքրքիրը։
Սիրելի' դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Կրթության մեջ արված յուրաքանչյուր ներդրում, ջանք ու եռանդ անպայման ետ է վերադառնալու հաջողության, ձեռքբերման ու նվաճումների տեսքով։
Եվ թող երբևէ չմարի նորը սովորելու ձգտումն ու վառվող ցանկությունը։ Համոզված եղեք՝ ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կան գիտելիք ու աշխատասիրություն:
Երբեք չմոռանանք, որ գրագետ հասարակությունն է քաղաքակրթության հիմքը, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի ձևավորողը, զարգացած ու առաջադեմ երկրի և պետության հիմնասյունը։
Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



