Սա բացառապես սրտացավ երևանցու մտահոգությունն է բոլորիս աչքի առաջ հարկատուներիս միջոցներով իրականացվող այս բարբարոսական ծրագրի վերաբերյալ. Վիկտոր Մնացականյան
BLOGՎիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ովքեր դեմ են Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող այս հերթական բարբարոսությանը, կոչ եմ անում միանալ #ՊահպանվումԷԵրևանցուԿողմից մեր 24-ժամյա ակցիային ու փոխել գլխավոր նկարները։
Սիրելի ծանոթ ու անծանոթ ընկերներ, հարգելի երևանցիներ,
Ծիծեռնակաբերդի ավերվող ճանապարհի խոսուն այս վկան՝ զիգզագաձև քարե սալիկը, որը ամենասիրելիներից է երևանցիների կողմից, որը Աբովյան փողոցի զարդն է, որը զարդարում էր Մոսկովյան փողոցը, թող դառնա երևանցու ամուր՝ քարի պես պինդ արժանապատվության ու քաղաքի ինքնության խորհրդանիշներից մեկը։
Հ.Գ. Խնդրում եմ հատկապես իմ կողմից շատ հարգված լրագրողներին՝ այս կոչը որևէ կերպ չընկալել որպես քարոզչություն։ Սա բացառապես սրտացավ երևանցու մտահոգությունն է բոլորիս աչքի առաջ հարկատուներիս միջոցներով իրականացվող այս բարբարոսական ծրագրի վերաբերյալ։
Միաժամանակ, առաջարկում եմ պարզել, թե ո՞վ է այս ավերիչ նախաձեռնության ու գաղափարի հեղինակը, և արդյո՞ք քաղաքային իշխանությունից որևէ մեկը որևէ անձնական առնչություն ունի իրականացվող աշխատանքներին։
Միգուցե հետաքրքիր պատկե՞ր ստացվի...
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



