Չինաստանում ստեղծված պոլիմերը կարող է ձեւափոխվել՝ կախված ջերմաստիճանից
INTERNATIONAL NEWSՉինաստանի Չժեցզյանի նահանգի համալսարանից հետազոտողներն ստեղծել են պոլիմերային նյութ, որը կարող Է ձեւափոխվել՝ կախված շրջակա ջերմաստիճանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում Է, որ դրա հատկությունները թույլ են տալիս վաղօրոք ծրագրավորել դրանից պատրաստվող առարկաների ձեւն ու մյուս բնութագրերը:
Չինաստանի գիտական հանրությունն արդեն այդ նյութի կիրառման լայն հեռանկարներ Է կանխատեսել միանգամից մի քանի բնագավառներում, հատկապես բժշկության ոլորտում:
Ինչպես գործակալությանը հայտարարել Է համալսարանի գիտական աշխատակից Չժաո Ցյանը, որը մասնակցել Է պոլիմերի ստեղծմանը, բժշկական նպատակներով դրա օգտագործումը թույլ կտա ստեղծել այնպիսի փոխպատվաստներ, որոնք փոխում են իրենց ձեւն ու հատկությունները՝ կախված հիվանդի մարմնի ջերմաստիճանից: «Նյութը կարող Է օգտագործվել արյունատար անոթների, սրտի փոխպատվաստների կարկասների ստեղծման, երակների խցանման դեմ պայքարելու նպատակով վիրաբուժական սարքավորումների ստեղծման համար եւ այլ ոլորտներում»,-ընդգծել Է նա, նշելով, որ դա Էականորեն կմեծացնի ժաման ակակից բժշկության հնարավորությունները, հաղորել Է ՏԱՍՍ-ը:



