ԱՄՆ-ում առեղծվածային սառցաբեկորն ընկել է երկնքից և ծակել տան տանիքը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում անհայտ ծագման սառցաբեկորն ընկել է երկնքից և ծակել տան տանիքը։ Այս մասին հայտնում է UPI-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում օգոստոսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում։ Տան տերը՝ Ջոն Լեկլերը, այդ պահին մեքենան էր վերանորոգում, իսկ նրա կինը՝ Ռենեն, տանն էր։ Զույգն ասում է, որ ընկնելու ձայնը թնդանոթի կրակոցի էր նման։ Սկզբում Ռենեն մտածել է, որ ավազակներ են մտել տուն։ Սակայն շուտով զույգը տանիքում մոտ 60 սանտիմետր տրամագծով անցք է հայտնաբերել, իսկ ձեղնահարկում՝ բոուլինգի գնդակի չափ սառույցի կտոր։
Սկզբում Ջոն Լեկլերը օբյեկտը շփոթել է երկնաքարի հետ, բայց հետո տղամարդը հակվել է այն վարկածին, որ թռչող ինքնաթիռից է սառույցի կտորն ընկել։ Լեկլերին հաջողվել է կապ հաստատել տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի հետ, որտեղ նրան տեղեկացրել են, որ առեղծվածային սառույցի գունդը չի մտնում իրենց պատասխանատվության գոտում:
Ավելին՝ այստեղ