Մեսրոպ Առաքելյանը Տիգրան Ավինյանին հրավիրել է բանավեճի
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ավինյան Տիգրանը երեկ մեր ճոպանուղու նախագիծը համարել է ոչ իրատեսական, քանի որ հաշվարկ չկա։
Լու՞րջ ես ասում։
Ձեր ծրագիրը նայե՞լ ես, ընդհանրապես քաղաքապետարանի վերջին մի տարվա գործունեությանը հետևե՞լ ես։
Աչքաչափ ու մեծ-մեծ խոսալ։ Ուրիշ ոչինչ։
Քաղաքային կառավարումից, բյուջետավորումից դու ու քո թիմն այնքան եք հեռու, որ նույնիսկ իմաստ էլ չկա ձեզ անդրադառնալու։
Քարոզարշավի երկու շաբաթում ուղղակի ցույց տվեցիք ձեր մասնագիտական սնանկությունը, չկաք, ուղղակի չկաք ոչ մի ոլորտում։
Բայց, քանի որ դուք մեծ-մեծ խոսալու վարպետ եք, հրավիրում եմ բանավեճի Ավինյան Տիգրանին՝ խոսելու բացառապես քաղաքային կառավարումից, համայնքային բյուջետավորումից, ֆինանսներից։
Արցախից չենք խոսի, չնայած ձեզ հետ Արցախից խոսելու բան չկա։
Բանավեճին կարող ես գալ թիմով, ամբողջ ցուցակով, քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմով, պատգամավորներով։ Բայց մաքսիմում՝ 300 հոգի։
Տեսնեմ՝ ձեր մեջ մեկը կա՞ բյուջեից, ֆինանսներից հասկացող։
Հա, բայց կարող ա չհասկացաք բյուջեն ի՞նչ ա․․․
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



