Ռուսական ուժերը «տակտիկական նահանջ» են իրականացրել՝ թողնելով Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ուժերը «տակտիկական նահանջ» են իրականացրել՝ թողնելով Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղը, «Սոլովյով Լայվ»-ի եթերում հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Բալիցկին։
Զապորոժիեի մարզի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ ռուսական բանակի համար անիմաստ էր պահել այս գյուղը, որը «միայն քարտեզի վրա է մնացել»։
«Ռուսական բանակը հեռացավ, տակտիկան նահանջ իրականացրել այս բնակավայրում, որովհետև հողին հավասարացված տեղանքում մնալը, երբ ընդհանրապես հնարավոր չէ խրամատավորվել տեղանքում, տեղին չի թվում։ Հետևաբար, ռուսական բանակը նահանջեց դեպի բլուրները», - հայտարարել է Բալիցկին։
«Նրանք նահանջել են դեպի բլուրները, այս դիրքը մեզ հարմար է, քանի որ ուկրաինական ուժերը գտնվում են ներքևում»,- հավելել է նա։
Ռաբոտինոն գտնվում է Օրեխովից Տոկմակ տանող ճանապարհին, հետո գալիս է Մելիտոպոլը, որը, ըստ փորձագետների, ուկրաինական հարձակման գլխավոր թիրախներից է։ Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ այս քաղաքի գրավման դեպքում Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան «կտրել» ռուսական զորքերի խումբը, փակել Ղրիմ տանող ցամաքային միջանցքը և հարձակում սկսել թերակղզու վրա։