Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Էլ ի՞նչ «խաղեր» կամ «խաղիկներ» է պատրաստել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասել, թե վերջին օրերին կտրուկ սրվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, կնշանակի՝ ընդհանրապես ոչինչ չասել: Կոշտ ու կարելի է ասել նաև՝ կոպիտ հայտարարությունները, ցուցադրական դեմարշային քայլերը հաջորդում են մեկը մյուսին: Ու սա՝ հայտնի անձնավորության բառամթերքով ասած՝ աննախադեպ է, ու այդ աննախադեպությունը միանշանակ է ու աներկբա: Ըստ որում, ՀՀ «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման հերթական ալիքի նախաձեռնությունը վերստին Երևանից է գալիս, ավելի կոնկրետ՝ կառավարության թիվ 1 շենքից: Նիկոլ Փաշինյանը իտալական «Լա Ռեպուբլիկային» տված հարցազրույցում Ռուսաստանի հետ կապված արեց մի շարք, այդ թվում՝ մեղադրական բնույթի աներկիմաստ հայտարարություններ:

Հիշեցնենք. Փաշինյանը Ռուսաստանին մեղադրեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը չիրականացնելու մեջ, ինչպես նաև հայտարարեց, թե Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, ինչի մասին վկայում են ՌԴ գործողությունները: Ի լրումն, Փաշինյանը նաև նշել էր, որ Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի և, եթե ցանկանա էլ, չի կարողանա Հայաստանի պահանջները բավարարել: Սա՝ եթե հակիրճ ու դեռ չհաշված փաշինյանական իշխանության այլ ներկայացուցիչների «նվագակցող» հայտարարությունները: Բնականաբար, Ռուսաստանի արձագանքները երկար սպասել չտվեցին: Նախ՝ «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել...» խորհրդային հայտնի տեսաֆիլմի ոգով հիշատակված գործակալության հրապարակումը հայտնվեց առ այն, որ Կրեմլում չափազանց դժգոհ են Փաշինյանի հայտարարություններից: Այնուհետև արդեն կոնկրետ ներկայացուցիչների հայտարարություններն ու բնորոշումները հնչեցին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հակադարձեց, թե՝ «հնարավոր չէ համաձայնել Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին»։ Նա նաև հայտարարեց. «Ռուսաստանը այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը»:

Ի լրումն՝ «դիվանագիտորեն» թեթևակի «ապտակեց», թե՝ այսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Բայց դա քիչ համարվեց, ու «ապտակման» գործընթացին միացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ամփոփելով Փաշինյանի հիշյալ հայտարարությունները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մասնավորապես ընդգծեց. «Պետք է պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորների փնտրել՝ դա անելով անվերջ ու ամեն առիթով: Պետք է պատասխանատվություն կրել և մեղքը կամ պատասխանատվությունն ուրիշի վրա չգցել: Հենց սա է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահի մասին չմտածող անցողիկ մարդու տարբերությունը: Պետք է սովորել պատասխանատվություն կրել սեփական քայլերի համար: Այլապես սա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»: Ինքնին հասկանալի է, որ անպատասխանատու, երկրի շահի մասին չմտածող անցողիկի, վատ պարողի ու նրան խանգարող հանգամանքների մասին ակնարկները, առանց որևէ «դիվանագիտության», հասցեագրված են անմիջականորեն Նիկոլ Փաշինյանին:

Դրանից հետո երևի մնում է, որ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հասցեին Երևանում հակափաշինյանական ակցիաների ժամանակ հնչած կարգախոսներն ու վանկարկումները մեջբերի: Հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատացման ընթացիկ վիճակի պատկերի ամբողջացմանը մեկ-երկու «բոմբ» էր պակասում, որը լրացնելու եկավ նախ այն հաղորդագրությունը, որ... «սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը: Սա «հենց այն է, ինչ պետք է», հատկապես այն խորապատկերում, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանը հետևողականորեն ու հնարավորինս ցուցադրաբար հրաժարվել է ՀԱՊԿ շրջանակում անցկացվող զորավարժություններին մասնակցելուց: Այդ կոնտեքստում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելն «ամեն ինչ իր տեղն է դնում»:

Ի դեպ, նույն այս օրերին նաև հետ է կանչվում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ու լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ու նշանակվում է դեսպան Նիդեռլանդների Թագավորությունում: Իսկ թե ով է նրան փոխարինելու ՀԱՊԿ-ում, տակավին անհայտ է: Եվ «բոմբերի բոմբը». Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեկնել է Կիև և մասնակցում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու կնոջ նախաձեռնած, սեպտեմբերի 6-ին մեկնարկած «առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթաժողովին»: Ավելին, զուգահեռաբար լուր տարածվեց, որ Հայաստանը... օգնություն է ուղարկել Ուկրաինա: Ի դեպ, հիշեցնենք, որ Ուկրաինան, Զելենսկին էլ՝ հետը, սրտանց ու ջերմորեն շնորհավորել էին Ադրբեջանին՝ Հայաստանին, Արցախին պարտության մատնելու, հազարավոր հայերի սպանելու կապակցությամբ:

Բնականաբար, էլ ո՞ւր պիտի օգնություն ուղարկեին, եթե ոչ՝ «իրենց սրտի Ուկրաինա»: Այս ամենը առկա իրավիճակում ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների փչացմանը նպատակաուղղված միտումնավոր քայլերի շարք է, այլև ամենաիսկական դեմարշ: Բայց ամենակարևո՛րը: Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ թշնամին, ի դեմս Ադրբեջանի, հասկանալի է՝ Թուրքիայի որոշակի ու բացահայտ ներգրավմամբ, ռազմաքաղաքական ակտիվ խորհրդակցությունների ու պատերազմական պատրաստությունների մեջ է: Ադրբեջանն անթաքույց, առանց նույնիսկ որևէ քողարկման մասին մտածելու, ռազմական տեխնիկա և լրացուցիչ ուժեր է կուտակում Հայաստանի հետ սահմանին ու շրջափակված Արցախի շուրջ: Պարզ ասած՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է լայնածավալ ռազմական ագրեսիայի դիմել Հայաստանի Հանրապետության դեմ:

Համացանցում անգամ շրջանառվում են թշնամական ագրեսիայի «հիմնական հարվածի» ուղղության վերաբերյալ տվյալներ ու քարտեզներ: Ու նման պայմաններում, այսինքն՝ «պատերազմից 5 պակաս» Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի թշնամանա Ռուսաստանի հետ: Հնարավոր է՝ դրա նպատակներից մեկն էլ հետագայում նույն Ռուսաստանին մեղադրելն է կամ «Հայաստանը մենակ էր մնացել»-ի կարգի արդարացումներ թոթովելը, չնայած ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի վերոմեջբերյալ հայտարարությունը վկայում է, որ այդ «խաղն» արդեն «վառված» է: Թե է՛լ ինչ «խաղեր» կամ «խաղիկներ» է պատրաստել Փաշինյանը, այս պահին արդեն էական չէ: Էականն այն է, որ գործարկված է Հայաստանը ծվեն-ծվեն անելու և ոչնչացնելու թշնամական ծրագիրը, իսկ այս պահին Հայաստանի իշխանություն համարվող գործիչն ու նրա «թիմը», առկա փաստերի ձևավորած տպավորությամբ, զբաղված են այդ ծրագրի սպասարկմամբ, այլ ոչ թե այդ սպառնալիքը չեզոքացնելով կամ դրան դիմագրավելուն ուղղված գործունեությամբ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026