Դժվար է վիճել, որ մակարդակի հետ ակնհայտ խնդիրներ կան. Զախարովան` Ալեն Սիմոնյանին
POLITICSՌուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե իր մակարդակը չէ պատասխանել Զախարովային։
Ի պատասխան Զախարովան գրում է.
«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։
Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարներին». Ընկերներ, «քարտուղարի» աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է ասել։ Մի տարածեք ձեր վերաբերմունքը նրա ասածի նկատմամբ հայ ժողովրդի վրա. հայ ժողովուրդն իմաստուն է, հեռատես և սիրալիր»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



