Ադրբեջանում 20-ամյա աղջկան մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության համար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում 20-ամյա աղջկան մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության և ՀՀ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար, հայտնում է «Լուրեր»-ը։
Ֆիդան Ալիևային մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Ալիևան եղել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստների» շարքում։ Նշվում է, որ նա տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ է ուղարկել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, որի հետ ծանոթացել է Telegram հավելվածի միջոցով։ Աղջիկը հերքել է մեղադրանքները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



