Գոռ Սահակյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը 67 կգ քաշային կարգում՝ հավաքելով 312 կգ։ Այս մասին հաղորդում է Sport.news.am–ը։
Պոկում վարժությունում Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 142 կգ-ով եւ ձախողեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը քաշային փոփոխություն չկատարեց, բայց 142 կգ-ը կրկին չհաջողվեց Գոռ Սահակյանին պոկել: Միայն երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 142 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ այս վարժությունում:
Հրում վարժությունում եւս Գոռ Սահակյանը երրորդ մոտեցումը հաջող կատարեց՝ բարձրացնելով 170 կգ։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի արդեն հնգակի չեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն, չինացի Չեն Լիժուն է: Նա երկամարտում հավաքեց 333 կգ (153+180):