Մի անգամ գոնե մարդ եղիր, փասա-փուսեդ վերցրու եւ հեռացիր. Շարմազանով
BLOGԽաղաղություն խոստացող Նիկոլն այսօր հնարավոր պատերազմի «սեւ թղթի» լուրն էր հայտնում հպարտ քաղաքացիներին։
Կապիտուլյանտ, դու վարչապե՞տ ես, թե՞՝ եղանակի տեսություն հաղորդող։
Երկիրը նոր էսկալացիայի շեմին է, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, իսկ դու, լուծումներ տալու փոխարեն, կառավարության նիստի ժամանակ արտաքին քաղաքական եղանակի հաղորդում ես տալիս, այն էլ՝ սուտ։
Ու՞մ վրա ես մուննաթ գալիս։
Այս ամենի մեղքը քո վզին է, Նիկոլ։
Ինչու՞ հրաժարվեցիր ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակությունից։։
Ինչու՞ հրաժարվեցիր ՀԱՊԿ զորավարժություններից։
Ինչու՞ բերեցիր ԵՄ դիտորդներին։
Ինչու՞ հանձնեցիր Լաչինը, Սուսը, Աղավնոն։
Ինչու՞ խախտեցիր նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն ու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տվեցիր ադրբեջանցիներին։
Ինչու՞ ճանաչեցիր Արցախն Ադրբեջանի մաս։
Հարցերը բազմաթիվ են, որոնց պատասխանը դու չես կարող տալ։
Մի անգամ գոնե մարդ եղիր, փասա-փուսեդ վերցրու եւ հեռացիր։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



