Ղարիբաշվիլին պահանջել է, որ Վրաստանը մինչև տարեվերջ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանը և նրա ժողովուրդն արժանի են Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Նրա խոսքով, պետությունը կատարել է Բրյուսելի կողմից այս քայլի համար անհրաժեշտ Եվրահանձնաժողովի հիմնական հանձնարարականները։
«Այս երկրում բոլորը՝ իշխող կուսակցությունը, կառավարությունը, ինչպես նաև նախագահը, ընդդիմությունը, բոլորը պետք է բարձր և հստակ ասեն, որ Վրաստանը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա մինչև տարեվերջ։ Սա միակ ճիշտն պատմական, քաղաքական որոշումն է»,- նշել է Ղարիբաշվիլին։
Նա հավելել է, որ Թբիլիսի ժամանած եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ բաց քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման շուրջ ստեղծված իրավիճակը։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ երկրի իշխանություններն իրենց իդեալական չեն համարում, սակայն ցանկացած իշխանություն չի կարող իդեալական համարվել։