Արցախ ուրացողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ կուրանա. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախ ուրացողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ կուրանա։
Երբ 2018-ին Արմեն Աշոտյանն ու ես մեղադրում էինք Փաշինյանին հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վտանգ հասցնելու մեջ,նույն Փաշինյանը 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հավաստիացնում էր,որ իր կառավարման ժամանակ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություներն ամրանալու են ու աննախադեպ զարգացում են թեւակոխելու։
Բայց այսօր, պատմության մեջ առաջին անգամ ,ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ուղղվել։
Նիկոլի խոստումները գրոշ չարժեն։
Իսկ ռուսներն ասում էին՝ он-не предатель։
Արցախ դավաճանողը դաշնակից ՌԴ-ին օրը 10 անգամ էլ կուրանա։
Երեւի ռուսներին հասնում է,քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլը մնաց իշխանության բացառապես ՌԴ աջակցության արդյունքում։
Այնքան էր կորած Նիկոլը,որ կարկառուն նիկոլականները հրապարակային ասում էին ,որ Պուտինն ասել ՝Փաշինյանը դավաճան չէ։
Օձը տաքացնողին է կծում…
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



