Ես վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ մեր սեփական հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու համար. Ծառուկյանը՝ Արցախի նորընտիր նախագահին
BLOGՇնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ անկախ պետականության նոր փուլը պատվով սկսելու առիթով։ Անկախ բոլոր անմարդկային դժվարություններից ու զրկանքներից, Արցախում նախագահական ընտրություններն անցան երկրի սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ։
Հարգարժան պրն. Նախագահ
Այս պատմական դժվարին փուլը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն, հայկական աշխարհի ուժերի մեկտեղում, դաշնակիցների հետ վստահության վրա հիմնված ճիշտ հարաբերություններ, նոր գաղափարներ, նոր տեսլական և, իհարկե, մեծ հավատ։
Ես վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ մեր սեփական հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու համար։
Մեկ անգամ ևս ընդունեք իմ շնորհավորանքները։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ մենք կունենանք ուղիղ շփման և հարցերն անմիջականորեն քննարկելու հնարավորություն, իսկ մինչ այդ վստահ եղեք, որ հանձինս ինձ՝ Արցախն ունի լավ բարեկամ, որի սիրտն ու միտքն ամեն վայրկյան այդտեղ է, և որն իր ուժերի ներածին չափով միշտ պատրաստ է օգտակար լինել Արցախի ժողովրդին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



