«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով
POLITICS«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Արցախի Հանրապետության համար այս բարդ ու ճակատագարկան փուլում երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է և այն պահանջելու է անսահման նվիրում, ջանք ու ծանր աշխատանք:
Մենք համոզված ենք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը, ժողովրդի մեջ իշխանության նկատմամբ վստահության վերականգնումը, ճիշտ առաջնորդությունը, հօգուտ Արցախի ու արցախահայության միգուցե ոչ հեշտ, բայց ճիշտ որոշումների կայացումը կօգնեն նոր թիմին հաղթահարել մեր երկրի համար այս ճակատագրական փուլը:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն իր կողմից հայտարարված սկզբունքների շրջանակում պատրաստ է համագործակցել Արցախի նոր իշխանությունների հետ և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի նորընտիր նախագահը ու նրա հետ միասին` Արցախը հաջողի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



