Վարդանյան․ Կոչ ենք անում միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի միջանցքի բացումը
POLITICSԿոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի (Լաչին) միջանցքի բացումը և անցակետի հեռացումը։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, այդ փաստն ինքնին շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։
Այնուամենայնիվ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը բաց լինելու և դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու համար և որ փորձում է երկխոսություն ստեղծել հասարակության հետ։
Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



