Պուտինը երկար պատերազմում կպարտվի. Զելենսկի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպարտվի երկարատև պատերազմում. այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Economist-ին տված հարցազրույցում։
Չկարողանալով արագ նվաճել Ուկրաինան՝ Պուտինը վճռական է մաշելու երկիրն և նրա գործընկերների վճռականությունը, ասել է Զելենսկին: Վերջինիս համոզմամբ՝ Պուտինը ձգտում է Ուկրաինան վերածել անգործունակ, ամայացած պետության, որի փախստականները խնդիրներ են առաջացնում Եվրոպայում:
«Պուտինը չի հասկանում, որ երկար պատերազմում նա կպարտվի: Որովհետև կապ չունի՝ նրան աջակցում է ռուսների 60%-ը, թե 70%-ը: Ո՛չ, կպարտվի նրա տնտեսությունը: Քանի որ Ուկրաինան մեծացնում է հարվածները Ռուսաստանի ներսում, ռուսները կսկսեն անհարմար հարցեր տալ իրենց բանակի՝ իրենց պաշտպանելու անկարողության մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ չի ցանկանում երկար պատերազմի մասին մտածել, բայց պատրաստվում է դրան։
«Ես պետք է պատրաստ լինեմ, իմ թիմը պետք է պատրաստ լինի երկար պատերազմի, իսկ էմոցիոնալ առումով ես պատրաստ եմ»,- ասել է նա։